Սրանով մեզ չեն վախեցնի․ Իգոր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից

14 Հուլիսի, 2025

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանի նամակը՝ Երևան քրեակատարողական հիմնարկից։ Նամակում ասվում է․

«Սիրելի հայեր,

ցանկանում էի երկար, հանգամանալից, փաստարկված ներկայացնել օրվա իշխանությունների «Սրբազան պայքարի» ակտիվիստների, Բագրատ և Միքայել Սրբազանների և առհասարակ ազգային ուժերի ներկայացուցիչների, նվիրյալ հայերի ձերբակալությունները, սակայն որոշեցի գրել հակիրճ երկարը թողնելով ուրիշ առիթների:

Ձերբակալությունների նպատակն է թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ ճնշել հայի պայքարի ոգին, ազատ ապրելու իրավունքը, անկախ հայրենիք ունենալու բաղձանքը, պղծելու մեր հավատքի տաճարը Սուրբ Էջմիածինը:

Քրեական գործը ամբողջովին սուտ է, կեղծ, անօրինական, անհիմն, սարքած:

Պետական իշխանության համակարգը թշնամիների թելադրանքով և ծրագրով ծանր մեղադրանքներ է ( ահաբեկչություն, իշխանության զավթում) կիրառում, ձերբակալում «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներին, ազգային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նվիրյալ հայերին:

Ես կսպասեմ արդարադատությանը, սրանով մեզ չեն վախեցնի։

Հայեր ջան, այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել հանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հավատքի, մեր իրավունքների պայքարը:

Կեղծ խաղաղության անվան տակ թշնամին փորձում է խլել մեր երկիրը ամբողջությամբ, ամեն օր, իսկ մեր տգետներն ու դավաճանները հավատում և համագործակցում են նրանց հետ:

Մենք պետք է պայքարենք առանց հուսահատվելու, վճռականորեն ընթանանք մեր ճշմարտության ճանապարհներով: ԱՍՏԾՈւՆ մեր հոգիներում ապրեցնելով, Նրա առաջնորդությամբ, հավատքով, զենքը, բահը, գրիչը մեր ձեռքերում պաշտպանենք մեր հայրենիքը, ապրելու մեր իրավունքը քրտնաջան աշխատելով և ստեղծագործելով:

Սիրելի հայեր, վտանգը շատ մեծ է: Թշնամին . ատամները սրած հոշոտում է մեր սահմանները: Պետք է լինենք զգոն, համախմբված, պայքարենք թե բանտերից, թե ազատության մեջ, թե սահմանի վրա պաշտպանելով հայրենիքը, թե փողոցներում, թե խորհրդարանում։ Պայքարը պետք է լինին ամենուր։

Իմ սիրելի դաշնակցական ընտանիք, «Սրբազան պայքարի» ընկերներ մենք ստեղծման օրվանից պայքարել ենք հայկական պետությունը վերականգնելու — փափագով և մեծ կորուստների գնով, զոհողություններով ու զոհաբերություններով հասել ենք նպատակին, այնուհետև պայքարել ենք հայրենիքի մասունքները հետ բերելու համար: Այդ ճանապարհին շատ հզոր, նվիրյալ ընկերներ ենք կորցրել։ Բանտերում ու զնդաններում տասնյակ տարիներով տառապել են մեր ընկերները: Այսօր էլ Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները։ Իմ հայաստանյան բանտում գտնվելը չնչին զոհողություն է տասնյակ հազարավոր զոհվածների և վիրավորների կյանքի համեմատ:

Մի մտածեք մեր մասին, հատկապես ասեմ, որ այստեղ էլ լավ հայեր կան՝ թե՛ բանտապահների, թե՛ կալանավորների մեջ:

Մենք անկեղծ զինվոր ենք…

Փառքը ԱՍՏԾՈւՆ, կյանք Նրա ժառանգներին՝ հայերին և հավերժություն Նրա ժառանգությանը Հայաստանին»։

Նմանատիպ նյութեր

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ...

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի...

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների պաշտոնական հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքն ու եկամուտները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սպիտակի համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի տարեկան...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...