Սրանց թվում է, թե մենք «զանգեզուրյան միջանցք» եզրույթի դեմ ենք պայքարում. Արա Պողոսյան

2 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սրանց թվում է, թե մենք «զանգեզուրյան միջանցք» եզրույթի դեմ ենք պայքարում, ու եթե վաղը Ալիևը նույն բովանդակությամբ բայց TRIPP անվանումը օգտագործի, ուրեմն դրան դեմ չենք լինի։

Տիկնայք և պարոնայք, մանիպուլյացիայով իշխանությունը տակով արածներ, մենք միջանցք եզրույթի փիլիսոփայությանն ենք դեմ, կրկնում եմ` փիլիսոփայությանը, բովանդակությանը, թե չէ անունն ինչ ուզում է լինի։

ՀՀ ինքնիշխանության ներքո գործող ճանապարհին` ի տարբերություն միջանցքի, կարող են ցանկացած պահի ՀՀ որոշմամբ`

փոխվել երթեւեկության կանոնները 

փոխվել երթուղին,

դադարեցնել երթևեկությունը

սահմանվել առանձնակի հսկողության ռեժիմ,

կատարվել մաքսային գործառնություններ,

անխոչընդոտ կատարվել անձնագրային ռեժիմի հաստատում և ստուգումներ,

սահմանվել երթևեկության վճար կամ փոխել վճարի չափը ՀՀ կառավարության որոշմամբ,

փոխվել ճանապարհի կարգավիճակը,

որոշակի տեսակի ապրանքների փոխադրման վրա արգելք սահմանել,

վարչական իրավախախտումների համար կատարել վարչարարություն ՀՀ օրենսդրությանն համապատասխան,

քրեական հանցագործություների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված անհետաձգելի գործողությունների կատարում առանց խոչընդոտների,

միջազգային կամ ՀՀ օրենսդրությամբ հետախուզում հայտարարված անձանց, տրանսպորտային միջոցների և այլն, նկատմամբ օրենքով սահմանված անհետաձգելի գործունեությունների կատարում…

Գուցե կան նաև այլ կետեր պետության ինքնիշխանությունը և իրավազորությունը հաստատող, բայց առնվազն այս կետերից թեկուզ մեկի բացակայությունը կնշանակի միջանցքային էլեմենտով ճանապարհ։ Եթե սրանցից մի քանիսն են բացակայում ՀՀ իրավազորությունից, ապա վստահաբար մենք խոսում ենք միջանցքի մասին, ինչպես հայտարարում է թշնամի երկրի բռնապետը»։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...