Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

13 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 14-ին՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արևելյան և հյուսիս-արևելյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երևանում գիշերը և երեկոյան առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 18-23 մ/վ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +28+30,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,

Տավուշում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +26+31,

Արարատում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +31+34,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28։

Նմանատիպ նյութեր

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ «Հրապարակ»

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ «Հրապարակ»

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի...

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն մեզ հավասարապես պետք են, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան 

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն մեզ հավասարապես պետք են, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան 

Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ...

COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել

COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել

Կառավարության պահուստային ֆոնդից ևս 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Կազմակերպչական ծառայությունների...

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն։ Ճեպազրույցի ժամանակ...