Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21….+23 աստիճան։



