Սպասում են նոր ջրհեղեղի, որ դրանից հետո գետերի հունը մաքրեն․ Ոսկան Սարգսյան

Ապր 19, 2025

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ
2024թ․ մայիսի 27-ին, տևական անձրևներից հետո ,Դեբեդ, Աղստև գետերը վարարեցին, ջրհեղեցից Տավուշում և Լոռիում 4 հոգի զոհվեց, վնասվեցին, քանդվեցին միջպետական ավտոճանապարհների հատվածներ, վնասվեցին կամուրջներ, հեղեղվեցին տներ, տարբեր օբյեկտներ, այգիներ, բանջարանոցներ։ Հեղեղից գրեթե մեկ տարի անց աղետի հետևանքներն ամբողջովին վերացած չեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025թվականին պետական բյուջեի միջոցներով կամ այլ ֆինանսավորմամբ Դեբեդ և Աղստև գետերի ափերի ամրացման, հեղեղապաշտպան ի՞նչ աշխատանքներ են նախատեսված, ե՞րբ, ինչքա՞ն ֆինանսավորմամբ։ Մարզպետարանից պատասխանել են․ <<.2025 թվականին Դեբեդ և Աղստև գետերի հունի մաքրման համար դեռևս ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել>>։ Փաստորեն անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ, սպասում են նոր ջրհեղեղի, որ դրանից հետո գետերի հունը մաքրեն։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երբ Ադրբեջանը...

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուս ժողովրդի ուկրաինական հատվածի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է», - ընդգծել է նա: Պուտինը նաև հավելել է, որ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...