Սպասել, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ. Վահե Սարգսյան

Ապր 24, 2025

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շարունակելով ոգեկոչման միջոցառումների թեման և փորձելով ամփոփել մի քանի կետով` նշենք հետևյալը.

1. Երևանում տեղի ունեցած Ջահերով երթին մասնակցեց ավելի քան երկու տասնյակ հազար մարդ, որը կոնկրետ ուղերձ տվեց իշխանությանը` դեմ է Հայոց ցեղասպանության ուրացման և, դրանով իսկ, թուրքահաճո ուղեգծին։

Պայքարի թիրախները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության ընդվզման խորհրդանիշները երեքն են. պայքար Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայության վերադարձի և հայոց սրբազան լեռ Արարատը որպես ՀՀ ազգային֊ պատմական խորհրդանիշ պահպանելու համար։

2. Փաշինյանի իշխանության քայլերն ու գործողությունները հայ ժողովրդի համար թե’ անընդունելի է, թե’ վիրավորական։
Ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների շուրջօրյա «մարտական հերթապահությունը» Փաշինյանի գործողություններին զուգահեռ, լավագույնս խոսում է թե՛ իշխանության վախերի, թե՛ սեփական ժողովրդի հետ ունեցած խորը անջրպետի մասին։

3. Սպասել, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ, եթե խորքի մեջ ողբերգական չլիներ։

Իշխանության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին գրեթե չմասնակցեցին նաև արտերկրում։ Ավելին, անգամ Արևմուտքի ԶԼՄ-ներն են նկատում և հայտնում իրենց նյութերում, որ ՀՀ իշխանությունն արգելել է այլ երկրներում իր դեսպանատներին մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի ակցիաներին։

Իսկ, օրինակ, Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ոգեկոչման միջոցառման ժամանակ խայտառակ են արվել Իրանի արժանապատիվ հայ համայնքի ներկայացուցիչների ձեռամբ՝ «հնձելով» այն, ինչ «ցանել է» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին շրջանում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանngը

Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանngը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը: Մասնավորապես միտումնավոր...

Երևանում բազմաթիվ մեքենաներ մնացել են անձրևաջրերում

Երևանում բազմաթիվ մեքենաներ մնացել են անձրևաջրերում

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած...

ՍԱՏՄ ղեկավարը ոչ միայն «sms» ստացավ, այլև նրան մեղադրանք է առաջադրվել. «Փաստ»

ՍԱՏՄ ղեկավարը ոչ միայն «sms» ստացավ, այլև նրան մեղադրանք է առաջադրվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս մարտի 27-ին մենք տեղեկացրել էինք, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիել յանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և...

Որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը. Հովիկ Գրիգորյան

Որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը. Հովիկ Գրիգորյան

«ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը գրել է. «Առավոտյան «հպարտ» քաղաքացիները ավետիս ստացան՝ 2025 թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտները պետական բյուջե ավելացել են 14.5 %ով, կամ 120 միլիարդ դրամով: Առաջին հայացքից, ինչ խոսք, էս թվերը «հպարտ»...

Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է․ «Ժողովուրդ»

Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած...