Սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին կանչել են Քննչական կոմիտե․ Արմլուր

8 Հոկտեմբերի, 2025

ArmLur.am-ը գրում է, որ երեկ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, սպանված Վալոդյա Գրիգորյանի հորը՝ Լյովա Գրիգորյանին՝ որդու սպանության գործի շրջանակում։ Թեև դեպքից անցել է արդեն 14 օր, իրավապահ մարմինները միայն այժմ են ձեռնարկել տուժողի հարցաքննությունը։

«Դատելով Վալոդյա Գրիգորյանի մոր՝ Մարինե Գրիգորյանի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցից, տուժող կողմը համոզված չէ, որ սպանությունը լիարժեքորեն բացահայտված է։ Ըստ նրանց՝ գործը դեռևս բազմաթիվ անպատասխան հարցեր ունի․ նրանք պնդում են, որ իրավապահ մարմինները մինչ այժմ չեն կարողացել բացահայտել կազմակերպիչներին և հնարավոր պատվիրատուներին, որոնք, ըստ տուժողների, անմիջական կապ ունեն հանցագործության հետ։

Չնայած նախաքննության ընթացքում որոշակի քայլերի ձեռնարկմանը, սպանության ենթադրյալ կատարողի և օժանդակողի կալանավորմանը, տուժող կողմը շարունակում է պնդել, որ քննությունը պետք է լինի առավել համապարփակ և նպատակային՝ ուղղված ոչ միայն անմիջական կատարողների, այլև սպանության հնարավոր կազմակերպիչների և պատվիրատուների բացահայտմանը»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին...

Մեծ արհավիրք կարող է լինել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ դառնալը․ Աննա Գրիգորյան

  «Երբ մենք խոսում ենք Սահմանադրության և Տիգրանաշենի մասին, հատկապես շեշտադրում ենք, որովհետև առաջիկա ժամանակահատվածի ամենատեսանելի երկու զիջումները այս զիջումներն են՝ Սահմանադրության փոփոխություն, Տիգրանաշեն։ Բայց եթե ավելի մեծ...

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից. Սամվել Կարապետյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Շնորհավորում եմ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առիթով։ Այսօր այս...

Առաջնորդ, ով տարատեսակ դավերի, դավաճանությունների պայմաններում «կամքի ճաք» անգամ չի տվել.  Գագիկ Ասատրյան

Առաջնորդ, ով տարատեսակ դավերի, դավաճանությունների պայմաններում «կամքի ճաք» անգամ չի տվել. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.. «Շատ հայ տղերքի պես, ես էլ եմ «քթի մազություն» արել որևէ առաջնորդություն ընդունելու: Ինձ համար ինձ առաջնորդողի «պլանկան» (գլուխ գովալ չլինի) չափազանց բարձր է եղել և...

Տպավորություն է, որ քննչականում վերջին զանգի էժան սցենարիստներ են․ Բագրատ Միկոյան

  «Ցանկացած բան, որ տեղի է ունենում, ու ուզում ես հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, երբ պատմում են քեզ, երկու հարց ես տալիս՝ «ի՞նչ» և «երբ»։ Հիմա այդ մարդը ուղիղ եթերից երկու հարցին էլ սուտ է պատասխանում․ ինքը ստով է սկսում այդ ամեն ինչը։...