Սկսում ենք լայն համախմբման գործընթաց․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ապր 4, 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարված մեկշաբաթյա ժամկետը և այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հայտարարում է՝

1. ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:

Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ կառավարության գրավոր պատասխանին:

2. Հաշվի առնելով լայն հանրության կողմից տրված վստահությունը և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդեպ ձևավորված ակնկալիքները՝ մենք հայտարարում ենք պայքարի հաջորդ գործողությունների մասին, որոնց շրջանակներում կկատարենք հետևյալ քայլերը՝

2.1. Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները:

2.2.Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:

2.3.Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:

3. Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատվել և պատրաստ լինել հետևողական ու վճռական պայքարի՝ հանուն բոլորիս իրավունքների ու արդար պահանջների: Մենք համարում ենք, որ ներկայացված պահանջները ողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են և ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակության ու ծագման վայրից:

Նմանատիպ նյութեր

Որ բան եք խոստանում քաղաքացիներին, լավ կլինի կատարեք․ Արշակ Սարգսյան

Որ բան եք խոստանում քաղաքացիներին, լավ կլինի կատարեք․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Տիգրա՛ն Ավինյան, Սարի թաղում էլ են մարդիկ ապրում, որ բան եք խոստանում քաղաքացիներին, լավ կլինի կատարեք, ոչ թե միայն քարոզարշավների ժամանակ «ասե՛ք կանենք» անեք։ Պրն....

Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը

Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը

Բաքվում երեկ շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը։ «Դատավարության» ընթացքում ցուցմունքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը: Մասնավորապես, կեղծ տեսանյութով...

Ցեղասպանության կերպարանափոխում. Շքեղ զբոսաշրջություն, գիտական նախագծեր և գործարար նախաձեռնություններ գրավված Արցախում

Ցեղասպանության կերպարանափոխում. Շքեղ զբոսաշրջություն, գիտական նախագծեր և գործարար նախաձեռնություններ գրավված Արցախում

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ. Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները և բնիկ հայ բնակչության, մշակութային ժառանգության  և քրիստոնյա հայերի կրոնական վայրերի անդադար ոչնչացումը թեւակոխել է նոր և ավելի չարաբաստիկ փուլ: Ադրբեջանի պետական...

«Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ. Civilnet.am

«Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ. Civilnet.am

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են...

Պետական պարտքը երեք ամսում ավելացել է 4.4%-ով․ Վահե Հովհաննիսյան

Պետական պարտքը երեք ամսում ավելացել է 4.4%-ով․ Վահե Հովհաննիսյան

Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ՝ 4.4 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էր: Դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5.8 տոկոսով: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե...