Սկսում ենք լայն համախմբման գործընթաց․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ապր 4, 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարված մեկշաբաթյա ժամկետը և այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հայտարարում է՝

1. ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:

Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ կառավարության գրավոր պատասխանին:

2. Հաշվի առնելով լայն հանրության կողմից տրված վստահությունը և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդեպ ձևավորված ակնկալիքները՝ մենք հայտարարում ենք պայքարի հաջորդ գործողությունների մասին, որոնց շրջանակներում կկատարենք հետևյալ քայլերը՝

2.1. Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները:

2.2.Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:

2.3.Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:

3. Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատվել և պատրաստ լինել հետևողական ու վճռական պայքարի՝ հանուն բոլորիս իրավունքների ու արդար պահանջների: Մենք համարում ենք, որ ներկայացված պահանջները ողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են և ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակության ու ծագման վայրից:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է. Արաղչի

ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է. Արաղչի

ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Այս մասին Ալժիրում լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝  անդրադառնալով  Օմանում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին։...

1,5 տարում իրավապահները չեն պարզել՝ ո՞ր ոստիկանի հարվածից է վնասվածք ստացել Գեղամ Մանուկյանը

1,5 տարում իրավապահները չեն պարզել՝ ո՞ր ոստիկանի հարվածից է վնասվածք ստացել Գեղամ Մանուկյանը

Արցախի հայաթափման օրերին Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը  վնասվածքներ էր ստացել, մասնավորապես, քթի կոտրվածք։  Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրավապահները ունակ...

Գեղարքունիքի մարզում ընտանիքի 6 անդամը, որոնցից 3-ը` երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում ընտանիքի 6 անդամը, որոնցից 3-ը` երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով»...

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է ապրիլի 10-ին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է ապրիլի 10-ին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է ապրիլի 10-ին, Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Ռուսական պատվիրակությունը շարունակելու է գլխավորել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր...

Սամվել Վարդանյանը իբր մեղավոր ճանաչվեց (երկու իբր մեղադրանքներից մեկով)․ Հովհաննես Իշխանյան

Սամվել Վարդանյանը իբր մեղավոր ճանաչվեց (երկու իբր մեղադրանքներից մեկով)․ Հովհաննես Իշխանյան

Հոհվաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սամվել Վարդանյանը ՔՊ-ի դատարանում իբր մեղավոր ճանաչվեց (երկու իբր մեղադրանքներից մեկով) Հիշենք ոնց էղավ էս գործը Սամվել Վադանյանը քաղբանտարկյալ Անի Կարապետյանի դատական նիստից էր դուրս եկել: Մեկ այլ մարդ, որի գլխին ՔՊ-ն...