Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները

29 Հունիսի, 2025

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները; Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։

«Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով օրենքն ու բարոյական բոլոր չափանիշները, շարունակում է իր քաղաքական հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու եւ իր ընդդիմադիրների դեմ

Այս ամենը վերջին օրերին սպառնալիքներով, շանտաժով ու կեղտոտ բառապաշարով մեդիաարշավից վերափոխվել է շինծու ու կեղծ մեղադրանքներով ապօրինի կալանավորումների։

ՀՀ ուժային մարմիններն արդարադատական համակարգի հետ միասին վարչապետի ձեռքում դարձել են քաղաքական հալածանքներ իրականացնող գործիք՝ Հայաստանը դարձնելով բռնապետություն։

Այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը հանրային կերպով սատարեց եկեղեցուն, նրան կալանավորեցին։

Ապա բանտարկվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ իր տասներկու աջակիցները՝ մեղադրվելով հեղաշրջման մեջ։

Այս ամենին նախորդել էին անհիմն խուզարկությունները, ակնհայտ բեմադրված գործողություններն ու շինծու մեղադրանքները։

Իր խոսքի համար հունիսի 28-ին կալանավորվեց նաեւ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրա ձերբակալությունն ուղեկցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհարանի նկատմամբ ամոթալի ոտնձգությամբ։

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս հետապնդումների նպատակներն ակնհայտ են. ա․ լռեցնել ընդդիմախոսներին բ․ համատարած վախի մթնոլորտ ստեղծել հասարակ ժողովրդի շրջանում գ․ զավթել Հայ Առաքելական Եկեղեցին դ․ վերջնականապես պառակտել հայ ժողովրդին ե․ ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունն ու արժեքները։

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները եւ եւս մեկ անգամ դիմում բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ի եւ հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծված այս սառը պատերազմում։

Սկանդինավիայի հայերի միություն»

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր,...

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն...

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա է մեկնել բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար...

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի...