«Շիշ բռնողը», ում անունը կապվում է քրեական հեղինակությունների հետ, դուրս է մնացել ցուցակից․ «Հրապարակ»

16 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քասթինգ է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության «քավարանով»։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։ Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են՝ ընդգրկե՞լ թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ՔՊ համաժողովին, թե՞ ոչ։ Մեզ ասացին, որ դուրս է մնացել «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես` հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ: Ասում են՝ վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու: Օրեր առաջ մենք փորձեցինք Կարեն Սարուխանյանի հետ զրուցել վարչության քասթինգից, սակայն նա կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասել»։

Մանրամասն կարող եք կարդալ օրաթերթում։

Նմանատիպ նյութեր

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...