Շիրակի մարզում արտագաղթը կառավարման համակարգային ձախողման և սխալ տնտեսական քաղաքականության ուղիղ արդյունք է․ պատգամավոր

21 Դեկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է. «Շիրակի մարզում արտագաղթն այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես սոցիալական դժվարությունների հետևանք կամ ժամանակավոր երևույթ։ Այն դարձել է կառավարման համակարգային ձախողման և սխալ տնտեսական քաղաքականության ուղիղ արդյունք։ Երբ չկա աշխատանք, երբ եկամուտը անկայուն կամ գոյություն չունի, երբ կյանքի որակը տարեցտարի վատթարանում է, արտագաղթը վերածվում է անխուսափելի որոշման։
Պետությունը տարիներ շարունակ չի կարողացել ձևավորել Շիրակի զարգացման հստակ տնտեսական մոդել։ Արդյունաբերական ներուժը չի վերագործարկվել, արտադրական ենթակառուցվածքները չեն զարգացվել, ներդրումային ծրագրերը կամ չեն հասել մարզին, կամ մնացել են թղթի վրա։ Տնտեսական պասիվության հետևանքը կանխատեսելի է՝ փակ ձեռնարկություններ, դատարկվող համայնքներ, երիտասարդության արտահոսք։
Արդյունքում՝ մարզը կորցնում է իր ամենաթանկ ռեսուրսը՝ մարդուն։ Սա արդեն պարզապես մարզային խնդիր չէ։ Սա պետական կառավարման համակարգային ձախողում է:
Շիրակի դատարկումը ունի նաև պետական անվտանգության հստակ բաղադրիչ։ Դատարկվող մարզը թուլացնում է երկրի սոցիալ-տնտեսական հենքը, խորացնում է տարածաշրջանային անհավասարությունը և երկարաժամկետ հարված է հասցնում պետական կայունությանը։
Այս իրականությունն այլևս չի կարելի քողարկել ձևակերպումներով կամ արդարացնել ժամանակավոր դժվարություններով։ Շիրակի մարզում արտագաղթը համակարգային ձախողման հետևանք է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։ Երբ պետությունը տարիներ շարունակ չի ստեղծում աշխատանք, չի ապահովում եկամուտ և չի բարձրացնում կյանքի որակը, ապա ինքն է քաղաքացիներին մղում լքելու Հայրենիքը:
Այս պայմաններում լռելը հանցավոր է, իսկ ձևական ծրագրերով զբաղվելը՝ անպատասխանատու։
Քաղաքական հստակ պահանջն է․ Շիրակի մարզի համար անհապաղ ներկայացնել և իրականացնել տնտեսական զարգացման առարկայական ծրագիր՝ արդյունաբերության վերագործարկմամբ, կայուն աշխատատեղերի ստեղծմամբ և ներդրումների նպատակային ներգրավմամբ։ Առանց սրա՝ ցանկացած խոսք արտագաղթը կանխելու մասին պարզապես կեղծ է»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին։ Նշենք, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը պետք է գործեր մինչև օգոստոսի 21-ը։ Նոր գործարքներն արգելված են հուլիսի 7-ից, հները կարելի է ավարտել մինչեւ հուլիսի 17-ը,...

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»։ Ընկերությունը պարզաբանում է՝ Դիլիջանում գիշերը գրանցված հորդառատ անձրևի, եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է...

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ...

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե իր գոյությունը սպառնալիքի...

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։ Որոշման ամբողջական տարբերակը՝...