ՓՄՁ ներկայացուցիչներն այսօր՝ մարտի 10-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով շրջանառության հարկի բարձրացման մասին օրենքի չեղարկում: Տնտեսվարողները դժգոհ են մնացել նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպումից:
Նշենք, որ կառավարությունն իր փետրվարի 27-ի նիստում փոփոխություն էր արել և հարկային բեռի ավելացում ենթադրող որոշումը հետաձգել էր 6 ամսով, սակայն տնտեսվարողները որակում են դա որպես մանիպուլյացիա՝ նշելով, որ ոչինչ չի փոխվել, շրջանառության հարկը հունվարի 1-ից 10 տոկոս է:
Մանրամասն՝ տեսանյութում: