Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ վիրավոր կա

14 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճում՝ «Թերակղզուն» հարակից տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ն․ Ս․-ի վարած մոտորանավակը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Բ․-ին պատկանող «Տիգարբո» տեսակի նավակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով նավակում գտնվող Հոլանդիայի քաղաքացի 50-ամյա Թինա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...