Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

13 Հուլիսի, 2025

Իմ որդին ոչինչ, ինքը վարժ է ձերբակալություններին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալման պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին՝ Տարոն Մանուկյանը 3 այլ դաշնակցական երիտասարդների հետ ազատ արձակվեց։

«Շոկի մեջ եմ ուղղակի, առաջին օրը, որ մտան խուզարկության, մի անուն կար, որ որևէ մեկս չէր ճանաչում, այս երեք օրը գլուխ են կոտրում, թե ով է, քանի որ ծառայամիտ քննիչները առաջին իսկ պահից արգելեցին տեսակցությունները, նաև պատգամավորական այցերը, ընդհանրապես շփում չունեինք։ Մտածում էինք, ենթադրում էինք, որ սքայթբոլի խանութի տերը կարող է լինել, հարազատները եկան, ասում են՝ չէ, ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Դուրս է եկել, որևէ մեկին չի ճանաչում, ասում ենք՝ ինչի՞ համար։ Ասում է՝ ասում էին, ոնց որ կապ ունեմ, բայց ես որևէ մեկին չեմ ճանաչում։

Մարդուն երեք օր ազատությունից զրկել են, պաշտպանության իրավունքից զրկել են, մարդուն տնից բռնել, բերել են, երեք օր պահել են ահաբեկչության կազմակերպման կասկածանքով։ Շան պես իրենք իրանցից են վախենում»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ՀՅԴ–ական երիտասարդներին ձերբակալել են Փաշինյան–Ալիև հանդիպման օրը, պատգամավորն ասաց. «Ալիևը պարբերաբար է խոսում Հայաստանում ռեվանշիզմը արմատախիլ անելու մասին, և ավանդաբար թշնամի երկրներում կա քարոզչական մտապատկերը, որ ռեվանշիզմը, բնականաբար դաշնակցականներն են։ Ի՞նչ պետք է անի Նիկոլը Ալիևի հետ հանդիպումից առաջ, ցույց տա, որ ես արմատախիլ եմ անում ռեվանշիզմը։ Դրա համար նրան ենթակա, ծառա քննչական, ոստիկանական համակարգը, քննչականի պետ Պողոսյանի գլխավորությամբ պետք է հարձակվեն դաշնակցականների վրա, ինչը և արվեց։ Ստեղծվեց քարոզչական ֆոն։

Իրեղեն ապացույց է ներկայացվել «մահ կամ ազատություն» գրությամբ շապիկը, սա արդեն խելագարության է հասնում։ Դատի ժամանակ փաստաբան Ռուբեն Մելիքյանը Դաշնակցության պետական գրանցում ստացած կանոնագիրն է մտցրել, որովհետև քննիչը ասել է՝ ես տեղյակ չէի, որ «մահ կամ ազատությունը» դաշնակցության կարգախոսն է»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...