Սամվել Վարդանյանը իբր մեղավոր ճանաչվեց (երկու իբր մեղադրանքներից մեկով)․ Հովհաննես Իշխանյան
Հոհվաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սամվել Վարդանյանը ՔՊ-ի դատարանում իբր մեղավոր ճանաչվեց (երկու իբր մեղադրանքներից մեկով)
Սամվել Վադանյանը քաղբանտարկյալ Անի Կարապետյանի դատական նիստից էր դուրս եկել: Մեկ այլ մարդ, որի գլխին ՔՊ-ն սարքել ա:
Ապա ավտոբուսում հանդիպել ա Արցախը հանձնած դավաճանների թիմի դավաճան անդամ Հակոբ Ասլանյանին, ու իրա քաղաքացիական գնահատականը տվել այսպես ասած պատգամավորին՝ անվանելով «վիժվածք»:
Դավաճան պատգամավորը խփել է Վարդանյանին ու գցել հեռախոսը:
Ապա Սամվել Վարդանյանին բռնել են, հետո ոստիկանների մեքենայից հանել, երեք հոգով ծեծել, հայհոյել:
Հետո Նիկոլ Փաշինյանն, օգտվելով առիթից, գնաց Տավուշ մեր տարածքները, մեր սեփականությունը հանձնելու:
— Հակոբ Ասլանյանը Սամվելին խփելու համար պատասխանատվության չի կանչվել,
— Սամվելին ծեծած դիմակավործները չեն հայտնաբերվել ու կանչվել պատասխանատվության
— Ոստիկանները, որոնք Սամվելին հանձնել են դիմակավորվածներին, չեն կանչվել պատասխանատվության
— Նիկոլ Փաշինյանը, որն օգտվեց Սամվել Վարդանյանի դեպքից ու գնաց մեր սահմանադրական իրավունքը խախտելու, չի կանչվել պատասխանատվության
Մեղավոր է ճանաչվել և պատասխանատվության կանչվել միայն քաղաքացին, որը արժանի գնահատական է տվել դավաճանին՝ անվանելով վիժվածք:
Սամվել Վարդանյանի տված գնահատականի ապացույցն է այս պատմությունը, սակայն միայն գնահատականը բավարար չէ, և բոլորս էլ գիտենք, որ 37թ. Ստալինյան ռեպրեսիաներով անցած մարդիկ 30 տարի հետո արդրացվեցին, իսկ Ստալինն ուղարկվեց այնտեղ, որտեղի տոմս են ձեռք բերում արդեն 7 տարի, նրանց ում քաղաքացիները արդարացիորեն կոչում են վիժվածք: