Սամվել Կարապետյանին կալանք տված դատավորներն ունեն ամենացածր վարկանիշը. Վարդևանյան

5 Օգոստոսի, 2025

Սամվել Կարապետյանին կալանք տված դատավորներն ունեն ամենացածր վարկանիշը: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի որոշումներով: Ի դեպ նշված դատավորները գտել էին, որ հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու խոսքի շրջանակներում <<մեր ձևով մասնակցելը>> արտահայտությունը իրենից ենթադրում է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցակազմի հետ առնչություն: Իսկապես սա աբսուրդ է հնչում, սա քաղաքական հետապնդում է ակնհայտորեն, բայց սա է իրականությունը և նշյալ դատավորների այդպիսի որոշումներով կալանքն արդեն տևում է՝ 45 օրից ավելի: Ուշագրավ է, որ այսօր ուսումնասիրելով HelpCourt վարկանիշավորման համակարգը պարզ է դառնում, որ ամենից ՑԱԾՐ վարկանիշն ունեն հենց այդ դատավորները: Հիշեցման կարգով այդ երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումներ են ներկայացվել դեռևս հուլիսի 18-ին, սակայն տվյալներ դրանց ընթացքի վերաբերյալ դեռևս առկա չեն»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...