Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության կշարունակվի այսօր

15 Հոկտեմբերի, 2025

Հակակոռուպցիոն դատարանում՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության` շուրջ 10 ժամ տևած դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի արդեն այսօր` հոկտեմբերի 15-ին, ժամը 15.00-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:

Հիշեցնենք, որ կալանքը երկարաձգելու քննությունը սկսվել էր հոկետեմբերի 14-ին ժամը 18։00-ին։ Դատավորն է Վահե  Դոլմազյանը։

Հիշեցնենք, որ Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսվեցին հունիսի 17-ին երբ նա հարցազրույցում ի պաշտպանության եկեղեցու հայտարարություն էր արել. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Երևանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի որոշմամբ հունիսի 18- ին Սամվել Կարապետյանը կալանավորվեց երկու մասով։  Օգոստոսի 15-ին Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց։ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ»

Ըստ մեղադրաքի, Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Նմանատիպ նյութեր

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...