Սամվել Կարապետյանի գործով ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն. փաստաբան

30 Սեպտեմբերի, 2025

Ազգային բարերար Սամվել Կարապետյանը 100 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«2025 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին (այդ թվում Քննչական կոմիտեի նախագահին), դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին (այդ թվում Գլխավոր դատախազին): Հիմնական պահանջը մեկն է՝ նվազագույն ջանասիրության ու օրինականության ապահովում, քննչական գործողությունների կատարում: Կարող եմ արձանագրել, որ 100 օրից ավելի տևող քննությունը ոչ մի բանով չի տարբերվում 2025 թվականի հունիսի 17-ից, այսինքն ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն, բացառապես կալանքի ապօրինի պահպանման նպատակով, հիմք ընդունելով՝ ֆեյսբուքյան արդարադատությունը:

Քանիցս պնդում էի կատարել ու հիմա էլ եմ պնդում, որ Սոմալիում նույնիսկ Ս. Կարապետյանի գործին նման, կամ համարժեք ապօրինությունների ծավալով դեպք չի արձանագրվել:

Հետևաբար այս գործով ժողովրդավարական արժեքների Հայաստանում պարզապես խոսելու, թե իրականում կյանքում լինելու ստուգման ամենապարզ բանաձևն է»,-գրել է Վարդևանյանը:

Share

 

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի...

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...