Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի 5 ամիսների միակ «պայմանը» եղել է Մայր Աթոռի պաշտպանությանը «Մեր ձևով» մասնակցելու հրապարակային խոսքը. փաստաբան

28 Նոյեմբերի, 2025

2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս՝ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանավորված է: Կալանքի 5 ամիսների միակ «պայմանը» եղել է Մայր Աթոռի պաշտպանությանը «Մեր ձևով»
մասնակցելու հրապարակային խոսքը: Այս մասին գրում է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:
2025 թվականի նոյեմբերի 18-ին կայացված որոշմամբ կալանքի միակ հիմքը հանդիսացել է խոչընդոտելու ռիսկը, իսկ այդ ռիսկը ըստ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, ըստ Եվրոպական դատարանի տևական ու կայուն նախադեպային իրավունքի՝ կարող է զսպվել այլ խափանման միջոցներով:
Այսինքն որևէ այլ ռիսկեր Դատարանը գտել է, որ առկա չէ, սակայն կիրառվել է կալանքը: Դատարանի նշված որոշումը բողոքարկվել էր 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Մեր կողմից ներկայացված բողոքը մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Ժ. Մելիքսեթյանին:
Մի քանի արձանագրում.
1) Բռնատիրական մոտեցումների ուղիղ ապացույց է, քաղաքական հետապնդման ուղիղ ապացույց է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքը,
2) Բռնատիրական մոտեցումների ուղիղ ապացույց է, քաղաքական հետապնդման ուղիղ ապացույց է, որ մինչ օրս Սամվել Կարապետյանի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չի կիրառվել, 53 քննիչներից բաղկացած խումբը տապալել է նախաքննության պատշաճ ջանասիրութնունը` ընդհանրապես
3) 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմանը հաջորդել է՝ 53 քննիչներից բաղկացած քննչական խմբին մի շարք միջնորդությունների ներկայացումը վարույթային գործողություններ կատարելու վերաբերյալ, ջանասիրության ապահովման, այլ ոչ տապալման վերաբերյալ, սակայն առկա է վճռական անգործություն

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...