Սամվել Կարապետյանը ժայռի ամրություն է ցուցաբերել․ Ռոբերտ Ամստերդամ 

12 Փետրվարի, 2026

Բոլորս ենք դժվարությունների բախվում, և մեր արժեքը կախված է նրանից, թե ինչպես մեզ կպահենք այդ ծանր ժամանակների ընթացքում: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց միջազգային իրավաբան, Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Ես տեսել եմ, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անհիմն ու անարդար առանձնացվել իր ընտանիքից և բանտային պայմաններում գտնվել քաղաքական մի գործչի կողմից, ով գործում է թուլության և վախի շարժառիթներով։ Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել՝ առաջնորդվելով իր հավատով առ Աստված և սիրով՝ ընտանիքի և ազգի հանդեպ:

Այս մեծ հայրենասեր անձի անունից խոսելը ես համարում եմ մեծ պատիվ և արտոնություն: Նա մարդ է, որը կառաջնորդի հայերին, որպեսզի հարգեն իրենց կրոնը, մշակույթը, պատմությունը և չանեն զիջումներ օգտարերկրյա ուժերին: Նա մարդ է, որը հասկանում  է, որ խաղաղությունը չի նշանակում հանձնվել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին. Վահե Սարգսյան

Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին. Վահե Սարգսյան

«Գործակալներ..., գործակալներ...» կամ հայ խոպանչիներին ՌԴ֊ից կարտաքսեն ԱԻՆ-ի բեռնատար ինքնաթիռներո՞վ, թե՞ «Զիլերին»բարձած կբերեն Լարս. Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին: Այս մասին գրում է խմբագիր Վահե Սարգսյանը: 2006 թվականին...

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել, իբրև Նարեկ Կարապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:...

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Հրաւէրով Վատիկանի Կրէկորեան եւ Արեւելեան համալսարաններու տնօրէնութեան, Երեքշաբթի, 19 Մայիս 2026-ին, կէսօրուան ժամը 12:00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն տուաւ «Միջին Արեւելքի Եկեղեցիները Դիմագրաւող Մարտահրաւէրները» նիւթին շուրջ: Նախապէս երեք...