Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել Հայաստանի պաշտպանական բյուջեն․ Արեգա Հովսեփյան 

18 Մարտի, 2026

Այս նկարները ավելի քան խոսքերը կարող են նկարագրել մեր անվտանգային համակարգի այսօրվա թշվառ վիճակը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը՝ ներկայացնելով բեմի վրա տեղադրված նկարները, որոնցում հիմնականում պատկերված են Արցախում ռմբակոծության կադրեր։

«Այստեղ սերունդներ են մեծացել, այսօր այդ շենքը չկա, հողին է հավասարեցվել, որովհետև Հայաստանում թույլ և Հայաստանի ազգային շահերը չսպասարկող իշխանություններ են։ Իսկ կողքի նկարում պատկերված օրը շատերը կհիշեն, երբ ցնծություն էր Արցախում, որովհետև տարածաշրջանում ունիկալ հիվանդանոց կառուցվեց Սամվել Կարապետյանի կողմից և հազարավոր հայ զինվորներ իրենց կյանքը կարողացան փրկել այս հիվանդանոցում։

Մենք տեսնում ենք, թե ինչպես մի երկրում, որի շուրջը տեղի են ունենում աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններ, հին և նոր հակամարտությունների ռիսկայնությունը ակնհայտորեն բարձրանում է, ներկայիս վարչապետը որոշում է նվազեցնել պաշտպանական բյուջեն։ 

Իսկ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել այն, մեծացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն»,- ասաց նա։

Հովսեփյանը նաև ներկայացրեց ՍՈւ 30 կործանիչները, որոնց գնման համար քամուն են տրվել 200 միլիոն ԱՄՆ դոլար։ «Դրանք սակայն չեն օգտագործվել պատերազմի ժամանակ, պատճառաբանելով, որ հրթիռները չկային։ Փաստացի այդքան գումարը տրվել է բացառապես սելֆիների համար։ 

Մենք առաջարկում ենք խելամիտ իրականացնել ծախսերը, նույն այդ գումարով հնարավոր էր գնել բազմաթիվ հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ, հակաօդային հրթիռներ և այլն, որոնք որ իրապես օգուտ կտային մեր բանակին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Մայիսի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,...

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում: Անտարբերությունը նույնպես ընտրություն է։ Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։ Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ...

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ...

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը: Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Բագրատ Սրբազանի...