Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին. «Ժողովուրդ»

25 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար եւ հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը քաղաքականություն մուտք գործելու վճռականություն է դրսեւորում անգամ կալանավայրից։ Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» նա արդեն հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձեւավորում եւ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը միանշանակ որոշել է ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց միավորվելու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։ Նպատակ ունի կազմել տարբեր ոլորտների բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած թիմ, որոնք իրական կարողություն կունենան համակարգային բարեփոխումներ նախաձեռնելու։

Կարապետյանի ձեւակերպմամբ, այս թիմը չի լինելու բաժանարար գծերի կողմում։ Նա ընդգծում է՝ պրոֆեսիոնալներ կան նաեւ գործող իշխանության ներսում, եւ նրանք պետք է շարունակեն իրենց գործունեությունը ի շահ երկրի։ Քաղաքական մեկնաբանները դա համարում են առողջ ուղերձ բեւեռացված հասարակության պայմաններում։

Սակայն Կարապետյանի հայտը, ըստ նույն շրջանակների, ուղեկցվում է ոչ այնքան ճիշտ մի հաշվարկով. մեր տեղեկություններով՝ նա մտադիր է հիմնել սեփական մեդիա։ Գործնական փորձը ցույց է տալիս, որ նման քարոզչական հարթակները հաճախ չեն արդարացնում իրենց՝ խոշոր ծախսեր, կարճաժամկետ արդյունավետություն, բարձր աշխատավարձեր ընտրություններից առաջ, եւ ոչինչ՝ հետո։

Այնուամենայնիվ, Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը խաղի մեջ է մտնում։ Նրա քաղաքական հայտը ներկայացված է։ Մնում է պարզել, թե ով է գլխավորելու թիմը. լիդերի հարցը դեռ քննարկումների փուլում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով. Փեզեշքիան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով. Փեզեշքիան

Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի վիճակում և նման պայմաններում բանակցություններ է վարում իր ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք վարում ենք լայնածավալ պատերազմ, և այս...

Դուք զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ․ Հովսեփյանը՝ Փաշինյանին

  «Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստացի մնացել է մենակ՝ զինված թշնամու դեմ։ Դուք ռազմաշքերթներ էիք իրականացնում, գերժամանակակից զենքեր էիք ցուցադրում։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ եթե չկա քաղաքական կամք՝...

Ինչո՞ւ ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության կադրերը չհրապարակվեցին․ Փաշինյանը չպատասխանեց

«Մասնագիտական գործունեությանս ընթացքում բազմաթիվ հայ պաշտպանյալներ եմ ունեցել, որոնց ձերբակալման գործընթացը, իհարկե, որևէ կերպ ողջունելի չեմ դիտարկում, ուղեկցվել է նկարահանումներով և ընդհուպ մինչև մարդկային արժանապատվությունը նվաստացնող...

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին...

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանը ներկայացվել  է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը,...