Սամվել Ալեքսանյանի ընկերությունը հերթական անգամ ազատվեց մաքսատուրքից

28 Օգոստոսի, 2025

Կառավարությունն ասյոօր Սամվել Ալեքսանյանին պատկանող «ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի համար կսահմանի հերթական մաքսային արտոնությունը։ Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 52-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 337 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»։

Նմանատիպ նյութեր

Շեշտակի նվազել է Նիկոլ Փաշինյանի գրքի վաճառքի ծավալը. news.am

Շեշտակի նվազել է Նիկոլ Փաշինյանի գրքի վաճառքի ծավալը. news.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի վաճառքիծավալը վերջին հինգ տարիների ընթացքում շեշտակի նվազել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Փաշինյանի տարեկան հայտարարագրերի և գրքի վաճառքի ցուցանիշների ուսումնասիրությունից։ Մասնավորապես՝ NEWS.am-ի...

Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից շնորհավորեց Վեհափառ Հայրապետի ծնունդը

  «Այսօր Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոբելյանն է՝ 75-ամյակը։ Ես որդիական խոնարհությամբ շնորհավորում եմ Վեհափառ Հորը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ երկար կյանք, կորով և եռանդ՝ հավատավոր...

Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ 90/4 հասցեի մոտ, բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի...

Ի՞նչ իրավունքով եք հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով անվանում․ Քրիստինե Վարդանյան 

Երկրորդ օրն է՝ մի տեսակ խզում կա հայկական իրականության և ԱԺ քննարկումների միջև։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Երեկ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ...

ԱՆ ՊԾ աշխատակիցն ու Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

ԱՆ ՊԾ աշխատակիցն ու Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց հետ նախնական...