Սահմանազատումը մտել է փակուղի․ «Հրապարակ»

Մրտ 22, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի ամիս առաջ լուրեր կային, որ Տավուշում շարունակում են չափագրումներ անել` սահմանազատման աշխատանքների շրջանակներում: Օրերս մենք հարց էինք ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, թե «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ադրբեջանական զինուժը դուրս կգա՞ ՀՀ սուվերեն տարածքներից։

Նա պատասխանել էր, որ այդ հարցը կարգավորվելու է սահմանազատման գործընթացի շրջանակներում: Իսկ մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որով հերքում էր ադրբեջանական ապատեղեկատվությունը` սահմանին կրակոցների մասին, եւ առաջարկում էր համատեղ մեխանիզմ մտածել այդ տեղեկությունների «հետաքննության» համար:

Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները», ինչը խոսում էր այն մասին, որ սահմանազատման աշխատանքները մտել են փակուղի:

Երեկ ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարները, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պատգամավորները հարց են ուղղել սահմանազատման աշխատանքների մասին: Նա ասել է, որ այդ աշխատանքները կանգնած են` սահմանազատման գործընթաց սահմանի ոչ մի հատվածում չի ընթանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արցախի համար պայքարը բոլորիս պայքարն է. Գեղամ Ստեփանյան

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և...

ՔՊ-ականը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ այն չառգրավեն. «Հրապարակ»

ՔՊ-ականը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ այն չառգրավեն. «Հրապարակ»

Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամ Միրզոյանը իր գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ «Հրապարակ»-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրը պատմում է, որ հարցաքննության ժամանակ քննիչը...

Բիզնես-բրանչ Երևանում․ «Lawitt Buro»-ն համախմբում է ձեռնարկատերերին և ներդրողներին

Այսօր՝ մարտի 29-ին, Երևանում կայացավ բիզնես-բրանչ, որը կազմակերպել էր միջազգային իրավաբանական և խորհրդատվական «Lawitt Buro» ընկերությունը։ «Lawitt Buro»-ն միջազգային խորհրդատվական խումբ է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կիպրոսում և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների...

Մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները․ ահազանգ

Մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները․ ահազանգ

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահազանգ Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է։ Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց»։ ՀՀ...

Ձեր լռությամբ ու անգործությամբ պարզապես լեգիտիմացնում եք այս ծառասպանդը․ Արթուր Չախոյան

Ձեր լռությամբ ու անգործությամբ պարզապես լեգիտիմացնում եք այս ծառասպանդը․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է Մելիք-Ադամյան փողոցի ծառերի սպանդի վերաբերյալ այսօրվա հանրային դժգոհությունը։ Որտե՞ղ էիք անցած տարի, երբ բարձրաձայնեցի, որ այդ ծառերը պլանավորել են կտրել։ Այդ ժամանակ նույն...