Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ»

14 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։

Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից՝ հասկանալու համար՝

ի՞նչ բնույթի վճարների մասին է խոսքը (հավելավճար, պարգևավճար, մեկանգամյա խրախուսում և այլն),
ի՞նչ իրավական ակտերով կամ ծրագրերով են դրանք սահմանված,
արդյո՞ք դրանք պայմանավորված են ծառայության վայրով (սահմանամերձ գոտի), ռիսկայնությամբ կամ այլ գործոններով,
և ի՞նչ ժամանակահատվածում է նախատեսվում դրանց տրամադրումը։

ՊՆ-ից ստացված պատասխանը, սակայն, ոչ թե փարատում է կասկածները, այլ ավելի է խորացնում դրանք։ Նախարարությունից հայտնել են․«Ի պատասխան Ձեր կողմից 04.05.2026թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ համակարգի սահմանամերձ զորամասերի զինծառայողների և աշխատակիցների ամսական աշխատավարձերի (դրամական ապահովությունների) չափերն իրարից տարբեր են՝ կապված նրանց զբաղեցրած պաշտոնից (պաշտոնի խմբից), ատեստավորման արդյունքներով ստացված գնահատականից (գերազանց, լավ, բավարար), ինչպես նաև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշման համաձայն տվյալ ամսում ծառայության առանձնահատուկ պայման(ներ)ի համար տրամադրվող հավելումների գործակցից կամ բացարձակ չափ(եր)ից և այդ պայման(ներ)ում ընդգրկված օրերի քանակից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին համապատասխան հավելումներով վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները՝ այդ մասով տեղեկատվության տրամադրումը մերժվում է»։

Այսինքն՝ ՊՆ-ն ընդունում է, որ սահմանամերձ զորամասերում աշխատավարձերի և դրամական ապահովության չափերը կարող են տարբեր լինել՝ կախված պաշտոնից, ատեստավորման արդյունքներից, ծառայության առանձնահատուկ պայմաններից և այդ պայմաններում ընդգրկված օրերի քանակից։ Սակայն նախարարությունը չի բացահայտում հիմնականը՝ ինչ վճարումներ են իրականացվում հիմա, ինչ ժամկետով են նախատեսված, ինչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները, և արդյոք դրանք վերաբերում են հենց սահմանամերձ ծառայությանը։

ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում, հատկապես երբ խոսքը սահմանում ծառայող մարդկանց սոցիալական երաշխիքների մասին է, իսկ ժամանակահատվածը՝ նախընտրական»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. «Փաստ»

ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Միշտ էլ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման եղել է հանրային ու քաղաքական քննարկումների տիրույթում, ու այդ հարաբերություններն առաջ են ընթացել գործակցության տարբեր տիրույթների շրջանակում, բայց, ահա, առաջին անգամ Հայաստանը որոշել է պաշտոնական...

Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ»

Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, ինչպես հայտնի է, հետ է կանչվել: Այժմ պատրաստվում են նոր դեսպանի ագրեմանն ուղարկել Մոսկվա: Մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է Մոսկվա գործուղել ողջ կյանքում եվրոպական երկրներում աշխատած եւ...

Բյուջեի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»

Բյուջեի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականը խորքային խնդիրներ է բացահայտում՝ կապված պետական ֆինանսների պլանավորման, կանխատեսման, ծրագրերի իրականացման և բյուջետային կառավարման համակարգի միջև առկա անհամապատասխանության...

Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»

Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը դարձավ պատմության մեջ առաջին հայկական թիմը, որը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հիմնական փուլին: Գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած ակումբը հաղթահարել է որակավորման փուլի արգելքները՝ ապահովելով իր տեղը...

Մեղրիում թեժանում է․ «Հրապարակ»

Մեղրիում թեժանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Մեղրիում գնալով նախընտրական կրքերը թեժանում են։ Մեր տեղեկություններով, հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին...