Սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանն՝ ԱԱԾ մեկուսարանից

24 Հունվարի, 2026

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից․

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են յուրաքանչյուրիս նկատմամբ։ Բացի այն, որ իշխանության հասած այս հուդաները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տանջող ու սպանող արյունարբուները, թույլ չեն տալիս ինձ մասնակցել մեր եկեղեցու կիրակնօրյա պատարագներին, բացի այն, որ ինձ և մյուսներին պահում են անմարդկային պայմաններում, նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ ստանալ պատշաճ բժշկական օգնություն՝ արգելելով անգամ շտապ բուժօգնության խմբին մտնել իմ խուց և տեղափոխել ինձ հիվանդանոց՝ բժիշկի ցուցման համաձայն։

Սա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է։ Հորդորում և առաջարկում եմ Հայաստանի անկախ լրագրողներին և լրատվամիջոցներին՝ մտնել ԱԱԾ-ի մեկուսարան և սեփական աչքերով համոզվել, թե ինչ պայմաններում են պահվում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտված քաղբանտարկյալները։ Այդ փաստերը ներկայացրեք միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև նրանց, որոնք կեղծ խաղաղության անվան տակ իրականում մորթում են Հայաստանը՝ աջակցելով օրվա իշխանություններին։ Նմանները ոչ թե Հայաստանի զարգացման մասին են մտածում, այլ իրենց քաղաքական և տարածաշրջանային շահերի մասին։ Ուստի օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի և Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների հրապարակային հնչեցրած մտահոգությունները՝ իմ և Հայաստանի մյուս քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, մեկ նպատակ ունեն՝ արթնացնել ձեզ, կոչ անել լինել զգոն առաջիկայում սպասվելիք քաղաքական վերադասավորումների և աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ։

Իմ անունից իմ փաստաբանի կողմից ներկայացված հրատապ միջոց կիրառելու դիմումի քննության շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ հարցեր է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կալանավայրում իշխանությունների կողմից իմ նկատմամբ դրսևորված վերաբերմունքի, ինչպես նաև ինձ արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է Եվրոպական դատարանին պատասխան ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 29-ը։

Իրողությունն այն է, որ միջազգային հանրությունը բավականին երկար ժամանակ բաց աչքերով հանդուրժում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքները, հաշվեհարդարը, խոսքի, խղճի և հայ քրիստոնյաների կրոնական ազատությունների սահմանափակումներն ու արգելքները։ Սակայն սա չի կարող շարունակվել հավերժ։ Սիրելիներս, ես մեծ հավատքով պայքարում եմ և չեմ ընկրկում։

Հորդորում եմ լինել զգոն, աչալուրջ և ուշադիր։ Օրվա իշխանությունները փորձել են մեզ լռեցնել, բայց չեն կարող լռեցնել ժողովրդի արդար ցասումը։ Սթափ գնահատեք իրավիճակը, համադրեք փաստերը։ Առջևում շատ անելիքներ կան, որոնցից կախված է լինելու մեր սուրբ հայրենիքի ապագան։

Վարդան ՂՈՒԿԱՍՅԱՆ Գյումրի համայնքի ղեկավար, քաղաքապետ «Երևան-Կենտրոն»

ՔԿՀ 24.01.2026 թվական

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...