Սա իշխանության պատասխանատվությունն է․ Արման Թաթոյան

24 Սեպտեմբերի, 2025

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են։

Մեր երկրում, ցավոք, նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։

Հաշվի առնելով հրապարակումները այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է:

Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում՝ երեխաները։

Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն և հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն։

Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովվել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանութան հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում՝  բռնությամբ ուղեկցվող հանցանքների քննության ընթացքը և արդյունքները: Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա  իշխանությունը հատուկ է անում:

Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վոլոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում, և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների [անպատիժ] թիրախավորում:

Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին»։

Նմանատիպ նյութեր

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել, իբրև Նարեկ Կարապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:...

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Հրաւէրով Վատիկանի Կրէկորեան եւ Արեւելեան համալսարաններու տնօրէնութեան, Երեքշաբթի, 19 Մայիս 2026-ին, կէսօրուան ժամը 12:00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն տուաւ «Միջին Արեւելքի Եկեղեցիները Դիմագրաւող Մարտահրաւէրները» նիւթին շուրջ: Նախապէս երեք...

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Մայիսի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,...

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում: Անտարբերությունը նույնպես ընտրություն է։ Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։ Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ...