Սա եկեղեցին մաքրելու խնդիր չի, սա եկեղեցին քանդելու հարց է․ Սևակ Խաչատրյան 

18 Դեկտեմբերի, 2025

Դա ներեկեղեցական հարց է, ես չեմ կարող դա մեկնաբանել, չեմ կարող Ամենայն հայոց կաթողիկոսի փոխարեն ինչ-որ կարծիք հայտնել, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ երբ ժամանակին շատ ավելի ուշադիր լինեին մնացած հոգևորականների հանդեպ, այսօր մենք սա չէինք ունենալու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Վեհափառին ուղղված քննադատություն կա, որ իր ամենաթողության, ներողամտության հետևանքն է, որ սկանդալներով հայտնի եպիսկոպոսները մինչ այժմ պաշտոնավարել են, հիմա էլ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։

«Կարծում եմ՝ Վեհափառ հայրապետը ներողամիտ է գտնվել այդ մարդկանց նկատմամբ, որովհետև գուցե նրանք զղջացել են, միգուցե մեղքերի թողություն են խնդրել, կաթողիկոսը նրանց մեղքերի թողություն է տվել։ Որովհետև ես հիշում եմ, երբ Բենթլիի վերաբերյալ հարցը լրագրողները տալիս էին Ամենայն հայոց կաթողիկոսին, նա ասում էր, որ Նավասարդ Սրբազանը իր նվեր ստացած մեքենան վաճառել է և դա բարեգործություն է արել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե մաքրում է եկեղեցին, Սևակ Խաչատրյանն ասաց. «Սա եկեղեցին մաքրելու խնդիր չի, սա եկեղեցին քանդելու հարց է։ Օրվա իշխանությունները իրենց առջև դրել են եկեղեցին քանդելու, եկեղեցին իրենց ենթարկեցնելու հարց և փորձում են որոշ հոգևորականների թիրախավորելով, նաև ամենայն Հայոց Կաթողիկոսին թիրախավորելով հասնել իրենց նպատակին։ Սա անձերի խնդիր չէ, սա եկեղեցին որպես ինստիտուտը քայքայելու հարց է դրված»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այն, ինչ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն. Իվետա Տոնոյան

Այն, ինչ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն. Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը...

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, և սա արդեն փաստ է. Ազա Բաբայան

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, և սա արդեն փաստ է. Ազա Բաբայան

Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամեն ինչ անում են, որ Թրամփը, Էրդողանը և մնացածներն իրենց շնորհավորանքները հետ վերցնեն։ Չեն վերցնի, իհարկե, բայց մի լավ կվարկաբեկվեն։ Միայն այդ երկու տեղամասերի քվեարկությունն անվավեր ճանաչելը բավական է ընտրությունների...

Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան

Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել - միջինից էապես ավելին։ Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով...

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության...

Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները

Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները

Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները: «Հիմնվելով այն փաստի վրա, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները հասել են Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներին և հաստատվել, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ,...