Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. «Ժողովուրդ»

28 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է մայիսի 26-ին Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նիստին, որտեղ քննվել են հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերով ներկայացված բողոքները։

Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործը վերաքննիչ ատյանում չի քննվելու, քանի որ նա դեռ սկզբնական փուլում հրաժարվել էր բողոքարկումից՝ այն համարելով անարդյունավետ։

Նա նշել է, որ գործով ձևավորվել է նոր դատական կազմ, իսկ կողմերը սահմանափակվել են ինքնությունների ճշտմամբ։ Ըստ Սահակյանի՝ դատարանը որոշել է շարունակել քննությունը՝ առանց լրացուցիչ ապացույցների ուսումնասիրման, ինչի արդյունքում վերաքննիչ գործընթացը ծավալային առումով գրեթե չի տարբերվելու առաջին ատյանի դատավարությունից։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 2-ին։

Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ՝ դատավարություններից արդարացման կամ պատժի մեղմացման ակնկալիքներ չկան։ Նրա խոսքով՝ գործընթացը հիմնականում ծառայում է Ադրբեջանի ներքին քարոզչական և հակահայկական օրակարգին։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, թե իբր Ռուբեն Վարդանյանը կարող է ազատ արձակվել, Սահակյանը նշել է, որ նման տեղեկություններ իրենք չունեն։ Ըստ նրա՝ հակառակը՝ շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող և, հավանաբար, պետական մակարդակով ուղղորդվող տեղեկություններ, այդ թվում՝ Վարդանյանին Ուկրաինա արտահանձնելու հնարավորության վերաբերյալ։

Նա հիշեցրել է, որ վերջերս հրապարակվել է փաստաբանների միջազգային հանձնաժողովի զեկույցը՝ Ադրբեջանի դատավարությունների վերաբերյալ, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Ռուբեն Վարդանյանի գործին։ Զեկույցում արձանագրվել է, որ դատավարությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ դատավորների և փաստաբանների անկախությունը լուրջ կասկածների տակ է դրված։ Սահակյանի կարծիքով՝ ադրբեջանական իշխանությունները ցավագին են ընդունել այդ գնահատականները և այժմ փորձում են հակաքարոզչական արշավ իրականացնել՝ Վարդանյանի անունը կապելով Ուկրաինայի հետ։

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում մեղադրվում է ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։ Ռուբեն Վարդանյանին, ի թիվս վերոնշյալ մեղադրանքների, վերագրվում է նաև այդ գործողությունների ֆինանսավորումը»։

Նմանատիպ նյութեր

Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին

  Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...

Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի...

Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է Լիբանանի սահմանին «անվտանգության գոտիների» ստեղծման անհրաժեշտությունը

Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է Լիբանանի սահմանին «անվտանգության գոտիների» ստեղծման անհրաժեշտությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, Իսրայելի ռազմական ներկայության շուրջ ստեղծված իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանային այլ հարցեր։ Հայտնում են ԶԼՄ-ները։...

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են մի քանի ավտոմեքենա. կան վիրավnրներ

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են մի քանի ավտոմեքենա. կան վիրավnրներ

Այսօր՝ հուլիսի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen», «Kia Forte», «Kia» և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի...