60-ամյա հոբելյանը՝ բանտում. «Նիկոլի թվի Հայաստանի» առանձնահատկությունը. «Փաստ»

19 Օգոստոսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձն էր՝ 60-ամյա հոբելյանը: Նրան շնորհավորում էին Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ, արտերկրյա հայտնի անձինք, ազդեցիկ կառույցներ (մասնավորաբար՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիան»), հարազատները, ընկերները, բարեկամները, տասնյակ հազարավոր պարզապես հայ մարդիկ:

Վեհափառն ի մասնավորի նշել է. «Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ»։

Իրավիճակն, ինչ խոսք, արտառոց է: Ու ոչ միայն այն առումով, որ խոշոր գործարարը, բարերարը, իր գործունեությամբ իր հայրենիքում հազարավոր աշխատատեղեր ստեղծած ու ապահոված գործիչը անհեթեթ ու ակնհայտորեն քաղաքական պատճառներով գտնվում է անազատության մեջ: Այս պարագայում երևի լիովին կիրառելի է այն դառը ասույթը, որ «ոչ մի բարի գործ անպատիժ չպիտի մնա»:

Մյուս կողմից՝ հաշվի առնելով Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքների շինծու բնույթն ու անհիմն վիճակը, կար շատ աղոտ հույս, որ նա 60-ամյակի շեմին կալանքից կազատվի: Չնայա՜ծ… այս իշխանությունների պարագայում դա քիչ հավանական էր: Հարկավ, նկատի առնելով օրվա իշխանության ու հատկապես՝ այն գլխավորողի անթաքույց քինախնդրությունը, այլազան ու ակնհայտորեն բռնապետական բարդույթները, հազիվ թե կարելի էր ակնկալել, որ կլինի այլ բան, քան այն, ինչ եղավ. Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց: Հարցը միայն իրավական աբսուրդը չէ:

Հարցն ու խնդրի բովանդակությունն այն է, որ «Նիկոլի թվի Հայաստանում» դատարանները, մեծ հաշվով ու աննշան բացառություններով, վերածվել են գործադիր իշխանության պատժիչ կույր գործիքի: Իշխանությունները փաստացի նախընտրել են ուժային միջոցներով սահմանափակել այն կենտրոնները, որոնք կարող են հասարակության մեջ կրել այլընտրանքային ազդեցություն։

Բայց այս դեպքում կցանկանայինք մեկ այլ բան նշել, որ ժամանակին, հղում անելով փորձառու խցակիցներին, ընդգծել էր ժամանակակից քաղբանտարկյալներից ևս մեկը. «Կգա մի օր, կմնա մի օր»: Ու այդ օրը, կարծում ենք, այնքան էլ հեռու չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում»

Նմանատիպ նյութեր

Մեկ օրում՝ երկու պաշտոնանկություն․ ովքեր և ինչու լքեցին պաշտոնները

Մեկ օրում՝ երկու պաշտոնանկություն․ ովքեր և ինչու լքեցին պաշտոնները

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ Առաջինը՝ Փաշինյանի որոշմամբ, երկրորդը՝ սեփական դիմումի համաձայն։ Գագիկ Վանոյանի...

Թույլ չէին տվել ներս մտնել, քանի որ շապիկին «SaveAmulsar» էր գրված. Մարիա Բարխուդարյան

  Բնապահպան ակտիվիստները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել այն պահին, երբ Համալիրում ընթանում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը նվիրված գլխավոր համաձողովը՝ COP 17-ը։ «Էնպիսի խայտառակ...

«Ֆայրբերդ» ընկերության ԱԲ գործարանում աշխատակիցն ընկել է կռունկի դիտաշտարակից ու մահացել

«Ֆայրբերդ» ընկերության ԱԲ գործարանում աշխատակիցն ընկել է կռունկի դիտաշտարակից ու մահացել

Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ...

ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի

ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի։ Դատական կարգով ՀԱՍԵ-ն պահանջում է անվավեր ճանաչել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի որոշումը հարկային պարտավորությունների գանձման մասով։ Հայցը...

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա: Այս մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՍԱՏՄ-ի այն պնդմանը, թե Լատվիայում արգելված պեստիցիդ պարունակող թեյի...