315 հազար դրամանոց շամպայն, 225 հազար դրամանոց կոնյակ` պետության հաշվին. «Ժողովուրդ»

30 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է փաստաթղթերը եւ պարզել, որ 2024 թվականին՝ միայն մեկ տարվա ընթացքում, «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ՀՀ Ազգային ժողովից ստացել է 6 մլն 825 հազար 945 ՀՀ դրամ՝ «հանրային սննդի կազմակերպում» անվան տակ։ Ում են հյուրասիրել, կերակրել՝ պարզ չէ փաստաթղթերից:
«Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկված ապրանքագրերի եւ վճարումների ուսումնասիրությամբ նկատեց տարբեր չափերի վճարումներ՝ 10 հազար դրամից սկսած, մինչեւ «միլիոնից ավելի միանվագ վճարում»: Էկրանակադրերը՝ ստորեւ:

Փաստաթղթերում չեն երեւում, թե ում են ԱԺ-ում կամ Երեմյաններին պատկանող ռեստորաններում հյուրասիրել՝ «հանրային սննդի կազմակերպման» ենթատեքստով. հաշիվ ապրանքագրերից չի երեւում, թե կոնկրետ որ պատվիրակությունների կամ պաշտոնական միջոցառումների համար կոնկրետ ինչ ծառայություն է մատուցվել։

Մեկ այլ փաստաթղթի ուսումնասիրությամբ նկատելի է, որ 2024 թվականի համար «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովը կնքել է 5 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։

Ընկերության կողմից, որպես լիազոր անձ, հանդես է եկել Ալեքսանդր Գասպարյանը:

Ծառայություններում, ըստ պայմանագրում տեղ գտած բնութագրի, Երեմյաններին պատկանող, օրինակ, «Լիվինգսթոն», «Պանդոկ Երեւան», «Պանդոկ Երեւան Գետափին», «Լավաշ», «Կազան Նոստրա», «Շերեփ» եւ այլ վայրերում, ուր, ի դեպ, շատ դեպքերում ծնունդների, կնունքների, ատամհատիկների կողքին պաշտոնական պատվիրակություններ են ընդունվել, ճոխ հյուրասիրություն է կազմակերպվել:

Մասնավորապես՝ պատվիրակություններին հյուրասիրելու համար փաստաթղթերում նախատեսված է 78 հազար դրամ արժողությամբ սեւ ձկնկիթ, բրենդի Erebuni 50 եւ 70 տարեկան, որոնց արժեքը համապատասխանաբար 115 հազար եւ 250 հազար դրամ է։ Պատվիրակությունների համար նախատեսված է եղել նաեւ 315 հազար դրամ արժողությամբ Don Perignon Limited շամպայնը։ Հետաքրքիրն այն է, որ այս շամպայնի 0,75 մլ Don Perignon Vintage տարբերակը սուպերմարկետներում արժե 130 հազար դրամ, իսկ Don Perignon Vintage Rose 0,75 մլ-ն արժե 225 հազար դրամ։

Նկատենք, որ պայմանագրի գնման ընթացակարգը կատարվել է մեկ անձից սկզբունքով, եւ այլ ընկերության շանս չի տրվել կատարելու այս ծառայությունը, ինչը խոսում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին:

Մինչդեռ, մամուլում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը, որը ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, այս օրերին բյուջեի հաշվետվությունների ժամանակ արագ կարդում էր թվեր. սակայն նրա գործունեության թափանցիկությունն ու արդյունավետ ծախսերը խիստ հարցական են` դատելով մեր ուսումնասիրած փաստաթղթերի ցանկից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, օրինակ, ԱԺ բակի՝ 100 հազար դոլարից ավելի արժեցած սրճարանի կառուցման ողջ ընթացքը ուղեկցված է կոռուպցիոն կասկածներով, քանի որ մի քանի անգամ սալիկներ են «տեղադրվել» նույն հատվածում, երեք անգամ էլ գույք է գնվել` սեղան աթոռ, սակայն միայն մեկ տեսակն է տեղադրված սրճարանում: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, ոչինչ չի գտնում այս գործի ուսումնասիրությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...