135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին 

10 Օգոստոսի, 2026

«Քննարկվում է Ազգային ժողովի կառուցվածքի տեսանկյունից ամենաառանցքային նշանակություն ունեցող մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։

Նախքան մշտական հանձնաժողովի բուն գործունեությանը և դրա շրջանակներում ներկայացված հարցերին անդրադառնալը՝ ուզում եմ մի քանի հանգամանքի անդրադառնալ, որոնք որոշակի իմաստով կրկին կապ ունեն պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի հետ։

Կարծես թե մի օրինաչափություն է դարձել։ Օգոստոսի 2-ից քննարկվում է Ազգային ժողովի կառուցվածքի, ինչպես նաև ընտրություններին մասնակցած ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների խնդիրը։

Եկեք մի հատ ճշգրտում մտցնենք, որ հնարավոր է՝ մեր հայրենակիցները պատգամավորներից մեկի դիրքորոշումը լսելիս պատկերացնեն, որ այսպես ասած՝ ինչ-որ մասշտաբային անհամապատասխանություններ կան, մեկնաբանման տիրույթում հարցեր կան և այլն։

Խոսքը գնում է 135 ձայնի մասին։ 135 ձայնի մասին, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է։ Այսինքն՝ ստացել է ընդհանուր առմամբ 58 հազար 135 ձայն, ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու ընտրական տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելով՝ հանեց այդ 135-ը»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այսօր Արցախի առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Արցախի առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։ Նախագահ Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում։ Սա Նախագահ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է աշխարհաքաղաքական...

«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և նրան մաղթել «դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են...

Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը․ իրանագետ

Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուսացի, իսկ...

Ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով պատահարների վերաբերյալ

Ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով պատահարների վերաբերյալ

Օգոստոսի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված...

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա։ Նրա խոսքերը մեջբերում է Iran International-ը։ «Մենք պատերազմի չենք ձգտում, և սա հստակ ուղերձ է, որը փոխանցել ենք աշխարհին», —...