Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»

15 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Լիպարիտ Մարգարյանին, առաջիկա օրերին նշանակելու է Չարենցավանի էլցանցի տնօրեն: Նա Արզական համայնքի վարչական ղեկավարն է եղել, հիմա պատրաստվում է ավելի «յուղոտ» պաշտոնի՝ բարձր աշխատավարձով:

Լիպարիտ Մարգարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եք եւ շուտով ղեկավարելու եք Չարենցավանի էլեկտրացանցը։ «Նման խոսակցություն կա, բայց դա ի՞նչ կապ ունի սանիկ լինելու հետ»: Բայց Ռոմանոս Պետրոսյանի սանի՞կն եք։ «Սանիկն եմ, չեմ ժխտում, ընենց չի, որ Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եմ, պետք ա նոր աշխատանք ունենամ: Ես 9 տարի եղել եմ Արզական համայնքի վարչական ղեկավարը»:

9 տարվա մեջ երեւի հասցրել եք համայնք ղեկավարելու փորձ ձեռք բերել, իսկ էլեկտրացանց ղեկավարելու ունակություններ ունե՞ք։ «Դե՛ հա, ունենք»: Նշենք, որ Չարենցավանի էլեկտրացանցի տնօրենը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Մարտիկ Մանասյանն էր, որին Ռոմանոսն ազատել է աշխատանքից, որ իր սանիկին նշանակի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կա մեկ պետականաստեղծ կուսակցություն, և դա Դաշնակցությունն է․ Քրիստինե Վարդանյան 

«Ես իսկապես և անկեղծ ուրախ եմ, որ դուք, որպես ձեր գաղափարական, քաղաքական հակառակորդ, ֆիքսել եք Դաշնակցությանը։ Այո՛, դա այդպես է։ Մենք ձեր հակապատկերն ենք ամեն իմաստով, և դա պատիվ է։ Եվ դա պատիվ է։ Գիտե՞ք՝ ինչ ենք մենք ասում։ Մենք ձեզ և...

Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին 

Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին 

Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ էր պահում՝ խոզեր, կովեր, որպեսզի վիրավորի և նվաստացնի մեզ։ Հասկանալով մեր զգայուն վերաբերմունքը՝ նա չէր խորշում նույնիսկ նման  գործողություններից՝ միտումնավոր ձգտելով ավելի մեծ ցավ պատճառել մեր ժողովրդին։ Ահա հայկական...

Աղվան Վարդանյանն առաջարկում է խորհրդարանական պատվիրակությամբ մեկնել Բաքու՝ գերիներին հանդիպելու

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը` Ազգային ժողովի նիստում. «Մենք՝ Ազգային ժողովը, ժողովրդի ներկայացուցչական մարմինն ենք։ Ամեն ինչի համար պատասխանատու։ Չկա համապետական որևէ...

Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի հետ. Գրոնո

Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի հետ. Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված հայերին, լսել նրանց մտահոգությունները։ Այս մասին Գրոնոն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Հնարավորություն ունեցա նաև կրկին...

TRIPP-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը․ Բայրամով

TRIPP-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։ Նշենք, որ այսօր Բաքվում էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը,...