«Ռոբերտ Քոչարյանը իրենց քաղաքական օպոնենտն է, փորձում են ստերով վարկաբեկել». Արթուր Խաչատրյան

3 Դեկտեմբերի, 2025

Կառավարության կողմից ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ հրապարակված  փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէ, էական մի հատված դուրս է մնացել, եթե կառավարությունը պատշաճ կերպով դիմի, կարող եմ խորհրդատվություն տրամադրել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Օրինակ, նորացված Մադրիդյան սկզբունքների մասին խոսք չի եղել։ Օրինակ, իրանական առաջարկի մասին, ԵԱՀԽ, Մինսկի խորհրդաժողովի առաջարկների մասին չկա։ Փաստաթղթերի ցանկի մեջ հայտնվել էր մի թղթի կտոր, որը չես կարող կոչել փաստաթուղթ։ Ի՞նչ է նշանակում սեփական թերթի հոդվածի վրա հղում կատարել և դա ներկայացնել որպես փաստաթուղթ, սա նշանակում է, որ իրենք կամ չունենք Քի Վեստի փաստաթուղթը, ինչը ողջամիտ չէ, որովհետև նույնիսկ եթե օրիգինալը գնալուց առաջ նախկին նախարարներից ինչ-որ մեկը պատռել և գցել է, միևնույն է, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից վարչապետ է եղել, ինքը կարող էր ամերիկյան կողմից, ֆրանսիական կողմից, ռուսական կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբից, ԵԱՀԿ նախագահությունից ստանալ դրա պատճենը։

Այսինքն, ինքը կամ ջանք չի գործադրել ստանալու համար, կամ ստացել է, և այդ դեպքում ինչու՞ չի հրապարակում։ Չի հրապարակում, որովհետև ակնհայտ է, որ դա այն չէ, ինչը իրենք շեփորահարում էին, կամ էլ իրոք չունեն։ Բայց եթե չունեն, այդ դեպքում ի՞նչն են քննադատում»,–ասաց նա։

Անդրադառնալով Մեղրին փոխանակելու տարբերակին, Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանը ինչ-որ առաջարկություն ներկայացրել է, բայց 2001 թվականի փաստաթուղթը, որը դրվել է սեղանին, լրիվ ուրիշ թուղթ է։ Եթե իրենք չեն հրապարակում, ես մի քանի այլ աղբյուրներին հղում տամ, օրինակ Ֆիլիպ Ռեմլը, որը համարյա Կազիմիրովի ամերիկյան տարբերակն էր, Նա ասում է՝ 1995 թվին Ադրբեջանը առաջարկում էր փոխանակում, որ Հայաստանը կատաղիորեն մերժում էր բառացիորեն fiercely rejecting, իսկ 2001-ին արդեն Մինսկի խումբը հակվեց հայկական մոտեցմանը, այսինքն Ադրբեջանը հրաժարվում էր Արցախի և Լաչինի միջանցքի նկատմամբ պահանջներից, փոխարենը ստանում էր անխոչընդոտ անցում, ինքնիշխան անցում, որը ի տարբերություն այսօրվա տարբերակի, չէր խոչընդոտում Հայաստանի սահմանի բնական գործունեությանը։

Մյուսը ասել է  Սաբինա Ֆրեյզերը, ով նշել է, որ այդ պնդումը, թե Հայաստանը համաձայնվել է տարածքային փոխանակման, ինքը լսել է բացառապես ադրբեջանական փորձագետներից, որոնք որևէ թուղթ չեն ներկայացվել։

Մի բան է, որ Ադրբեջանը ասում է, արի այս հարցը քննարկենք, դու ասում ես՝ չեմ քննարկում, հաջողություն։ Մեկ այլ խնդիր է, որ ներկայացվում է, ու չես համաձայնվում, դուրս է գալիս, բայց դա որպես պաշտոնական փաստաթուղթ չի եղել։ Հայաստանը չի համաձայնվել ադրբեջանական առաջարկությանը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանությունը պնդում է, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է համաձայնել տարածքային փոխանակմանը, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդպես ասում են, որ աղճատեն իրականությունը. «Իրենք հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը իրենց քաղաքական օպոնենտն է, փորձում են ստերով վարկաբեկել։ Կրկնում եմ, եթե իրենք էդ թուղթը ունեն, թող հրապարակեն։

Այս փաստաթղթերի հրապարակումը բացահայտեց եմ, որ Նիկոլ Փաշինյանը աղճատել է ողջ բանակցային գործընթացը։ նույնիսկ այն փաստաթուղթը, որը ինքն է ստացե 2019 թվականի հունիսին Միացյալ նահանգներում, գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդի կամ արտահայտության միջոցով, օրակարգը որևէ բանով սահմանափակված չի լինելու, մասնակցելու են հայերը և ադրբեջանցիները նույն համամասնությամբ, ինչ որ եղել է մինչև կոնֆլիկտը։

Այսինքն ինքը որ ասում էր հա Արցախը կորցրել է տեսական և գործնական բոլոր հնարավորությունները Հայաստանի կազմում լինելու կամ անկախ լինելու, որ միջազգային հանրությունը երբեք չէր դիտարկում Արցախը Ադրբեջանից անկախ, չէր, ինքնորոշումը դիտարկվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, կեղծ է, նման բան չկա, բառացի, վերցրեք և կարդացեք»,– հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում են։ «Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում։...

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...

Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»

Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք...