ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ի «Հայլուր» լրատվականին՝ Լառա Առաքելյանին։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ անվտանգային հարցերին, արտաքին և ներքին խնդիրներին։ Հարցազրույցը կհեռարձակվի «5-րդ ալիք»-ի եթերում այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 21։20-ին և հասանելի կլինի հեռուստաընկերության բոլոր պաշտոնական հարթակներում։
Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch
Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։ Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց...





