ՌԴ քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային ստորագրություն ստանալ Հայաստանում

1 Օգոստոսի, 2025

Արտերկրում բնակվող ռուսները կկարողանան ստանալ որակավորված էլեկտրոնային ստորագրություն Հայաստանում։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Երևանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները այժմ Հայաստանում կարող են ստանալ որակավորված էլեկտրոնային ստորագրություն (ՈԷՍ)», -ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գրանցման կետը բացվել է Երևանի Մոսկվայի տան շենքում։

«Հանդիպում նշանակելու համար պետք է դիմում ներկայացնել հավաստագրման կենտրոնի՝ «Օսնովանիե»-ի պաշտոնական կայքում», — նշել են դեսպանատնից։

Դիվանագիտական առաքելությունը մանրամասնել է, որ որակավորված էլեկտրոնային ստորագրությունը թույլ է տալիս հեռակա փոխազդել Ռուսաստանի առևտրային և պետական կազմակերպությունների հետ՝ ստորագրել փաստաթղթեր, բացել հաշիվներ ռուսական բանկերում, ձևակերպել անշարժ գույքի գործարքներ, մասնակցել աճուրդներին և շատ ավելին։ «ՈԷՍ-ի միջոցով հարմար է մուտք գործել և օգտագործել Պետական ծառայությունների պորտալը, իսկ ապագայում ստորագրել փաստաթղթեր Դաշնային հարկային ծառայության և Ռուսաստանի սոցիալական հիմնադրամի համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության կադրերը չհրապարակվեցին․ Փաշինյանը չպատասխանեց

«Մասնագիտական գործունեությանս ընթացքում բազմաթիվ հայ պաշտպանյալներ եմ ունեցել, որոնց ձերբակալման գործընթացը, իհարկե, որևէ կերպ ողջունելի չեմ դիտարկում, ուղեկցվել է նկարահանումներով և ընդհուպ մինչև մարդկային արժանապատվությունը նվաստացնող...

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին...

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանը ներկայացվել  է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը,...

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ը։ «Երևանում կայացել է Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը,...

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...