Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան

14/03/2025 11:14

ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

««Ես չգիտեմ ինչպես օգնել Բաքվում պահվող ռազմագերիներին, ի՞նչ կարող եմ ես անել»… Բազմիցս ինձ ուղղված այս հարցին ես պարզ պատասխան չունեմ։ Մեր քաղաքացիների այս հարցն ամենուր է։ Ինքս եմ ինձ այդ հարցը տալիս պարբերաբար։ Ես նամակներ եմ ուղարկում բոլոր՝ ինձ ծանոթ և անծանոթ օտարազգի պաշտոնյաներին, նրանց, ում հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, նրանց, ում այցեքարտը նպատակային կամ պատահաբար հայտնվել է ինձ մոտ, ես նամակներ եմ ուղարկել Եվրախորհրդարանի բոլոր անդամներին, բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումներին խոսել եմ ռազմագերիների մասին, որևէ երկրի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խնդրել եմ փոխանցել իրենց երկրի իշխանություններին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ ռազմագերիների հարցով, ես մասնակցում եմ ի պաշտպանություն ռազմագերիների ցանկացած ակցիայի։

Բայց ես, այս անարդարությանից խեղդվող և արժանապատվության ոտնահարումից տանջվող բազմաթիվ մարդկանց նման չգիտեմ, իմ ջանքերն օգուտ տալի՞ս են, թե՝ ոչ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ռազմագերիների վերադարձի հարցում անհրաժեշտ է պետական քաղաքականություն, բայց այս պահին ունենք այս իշխանությունը։ Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա։

Ակնհայտ է, որ հարցը կարող է շրջադարձ ունենալ միայն նոր իշխանության պարագայում, բայց շատ դժվար է մարդկանց սփոփել՝ ասելով, թե կարող են գերիներին օգնել վաղվա իրենց ճիշտ քվեարկությամբ։ Դա վաղն է լինելու, իսկ այսօր ի՞նչ անել։ Քանի դեռ իշխանության սրանք են, պետք է ստեղծել մեխանիզմներ՝ մեկ կենտրոնից համակարգված աշխատանքներ կազմակերպելու համար։ Եթե մեքենան աշխատի, ապա Եվրախորհրդարանի հայտարարությանը կհետևեն Եվրոպական խորհրդի նպատակային պատժամիջոցները։ Հնարավոր կլինի ներգրավել միջազգային հայտնի իրավապաշտպանների, իրավունքի պաշտպանության ոլորտի միջազգային կազմակերպությունների, միջազգային մամուլը, հայտնի մարդկանց, որոնց խոսքը տրամադրություն կստեղծի և ազդեցություն կունենա դատավարության բնույթի վրա։ Հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ լոբբիստական աշխատանք՝ մարդասիրական առաքելություններ ներգրավելու համար։ Ժամանակակից աշխարհում չափազանց մեծանում է ազդեցիկ անհատների դերը։ Սա նոր աշխարհի նոր տրենդն է։

Մենք մի մասնավոր դեպքով տեսանք, թե որքան արդյունավետ կարող են լինել անձնական հեղինակությունը, անձնական կապերը։ Մենք մեծ հաշվով, արդեն համակերպվել էինք, որ Բելառուսի բանտում գտնվող հայ բլոգերը լավագույն դեպքում կմնա Բելառուսի բանտում, իսկ մեծ հավանակությամբ՝ կհանձվի Ադրբեջանին՝ խոշտանգման։ Գագիկ Ծառուկյանն իր կապերի շնորհիվ բելառուսական բանտից հայրենիք վերադարձրեց հայ կնոջը, փրկեց մարդու կյանքը, իսկ իրականում՝ փրկեց հայ հասարակությանը՝ արժանապատվության ոնտահարման հերթական փորձից։

Ինչու եմ սա շեշտում. որովհետև Ճիշտ աշխատանքի դեպքում, կուսակցական, մասնավոր, քաղաքական շահերը մի կողմ դնելու դեպքում հայկական աշխարհի ազդեցիկ անհատների հնարավորությունները կարելի է եռապատկել-քառապատկել, անսպասելի մեծ արդյունքներ գրանցել։ Մենք պատշաճ կերպով չենք օգտագործում սփյուռքի հնարավորությունները, վստահ եմ՝ իրենք էլ մեր բազմաթիվ քաղաքացիների պես չգիտեն՝ ուր ուղղել իրենց ջանքերը։

Ազնիվ լինենք. եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չստանա համակարգված բնույթ, մենք շարունակելու ենք անվերջ ձգվող մեր ակցիաները ՄԱԿ-ի, ԱԳՆ-ի, տարբեր դեսպանատների առջև, մեր բոլոր ջանքերը ոչինչ չեն տալու, իսկ Եվրախորհրդարանի բանաձևը մնալու է որպես սոսկ հերթական հայտարարություն։ Վստահ եմ՝ ճիշտ և համառ աշխատելու դեպքում թե´ Բաքվում պահվող մեր հայրենակիցների, թե´ այլ՝ բարդագույն, անլուծելի թվացող հարցերը կստանան իրենց լուծումները»:

Մանիպուլյացիաների հարցում միջազգային չեմպիոն եք. Լևոն Քոչարյան

«Մի բան մնում է փաստ, որ ձեր իշխանության ժամանակ մենք ունեցել ենք այս ամբողջ ողբերգությունը, դավաճանությունը, հազարավոր զոհերը, կորսված այդքան տարածքները, այդքան կյանքեր»,- այս մասին այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ...

ԱԳԼՃԿ-ների տուգանքի սահմանաչափը բարձրացվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բարձրացվել է ԱԳԼՃԿ-ների տուգանքի սահմանաչափը: «Օրինակ՝ ԱԳԼճԿ-ների դեպքում տուգանքի չափը 50․000-100․000 դրամ էր, դա, կարելի է ասել, որ...

Գնում ենք մի ճանապարհով, որ մեր երկիրը կամաց-կամաց, կտոր-կտոր զիջվում է թշնամուն. Դանիելյանը՝ Միրզոյանին

4 գյուղ զիջել եք, բայց կողքի գյուղից 900 հեկտար տարածք չենք ստացել։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով արտգործնախարար...

Դուք որպես ո՞վ եք պատրաստվում ստորագրել, ժողովուրդը համաձայնություն տվե՞լ է. Գրիգորյանը՝ Միրզոյանին

Պատերազմը ձեր կերտածն է, ձեր օրոք է եղել պատերազմը: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով արտգործնախարար Միրզոյանին։ «Դուք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ ճեպազրույցով է հանդես գալիս: Հիշեցնենք. Մարտի 13-ին հայկական և ադրբեջանական կողմերը հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության...

Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան

Դուք պարտավոր եք ՀՀ քաղաքացիներին վերադարձնել ՀՀ և մի փորձեք հայ ժողովրդի վրա վաճառել, որ ձեր գործողությունների արդյունքում էն մարդիկ, ովքեր հայտնվել են Բաքվում գերության մեջ, այ ձեզ հաջողվել է 100-ից ավել մարդու վերադարձնել ՀՀ։ Այս մասին...

Դա համաձայնագիր չէ, այլ մի կողմի դիկտատ․ Մենուա Սողոմոնյան

  Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ մարտի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որպեսզի ՄԱԿ ներկայացուցիչները Բաքվում ներկա գտնվեն հայ գերրիների դատերին։ «Այդ մարդիկ իրական խաղաղություն չլինելու, իրական...

Սա ՀՀ իշխանությունների հերթական ձախողումն է և մասնավորապես՝ դիվանագիտության ․ Խաչատրյան 

  «Սա հերթական ձախողումն է ՀՀ իշխանությունների և մասնավորապես՝ դիվանագիտության: Միակ հիմնավորումը, որ ՀՀ արտգործնախարարը բերեց՝ այն էր, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, ինչը բխում է Հայաստանի շահերից: Այսինքն, Ադրբեջանն ինչ պարտադրել...

Կարող եք հասնել նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա․ Ռոբերտ Քոչարյանը՝ նախկին ՔՊ-ական դատավորին

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմեց դատավոր, նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանին՝ ասելով․ «Անցած անգամ...