Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է 6 մենամարտ և հռչակվել 2026 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն։






