Ռադդ քաշի՛ ու հարվածի տակ մի՛ դիր մեր ժողովրդին․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

31 Մայիսի, 2026

«Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և շատ լավ հարաբերություններ և՛ Եվրոպայի հետ, և՛ Միացյալ Նահանգների հետ: Մեզ պետք է և՛-և՛, ոչ թե կամ-կամ: Եվ դա հնարավոր է անել, և դա մենք անում էինք. ուղղակի պետք է դադարել խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա, սադրել մեծ պետությունները և հարվածի տակ դնել սեփական ժողովրդին: Եթե դու մեկին սիրում ես, երբեք հարվածի տակ չես դնում: Եթե դու սիրում ես մեր ժողովրդին, ուրեմն ռադդ քաշի և հարվածի տակ մի՛ դիր մեր ժողովրդին: Ի՞նչ ենք մենք կարող անել՝ դադարեցնել, կասեցնել այս քաղաքականությունը: Պրոբլեմը ոչ թե մեր պետության ու մեր ժողովրդի մեջ է, պրոբլեմը մեկ մարդու մեջ է: Ուրեմն մեր հետագա քայլերի բանաձևը շատ պարզ է՝ չկա՛ Նիկոլը պաշտոնում, չկա՛ պրոբլեմներ Հայաստանում:

Չկա՛ Նիկոլը, չկա՛ ճգնաժամ: Չկա՛ Նիկոլը, չկա՛ աղքատություն: Չկա՛ Նիկոլը, չկա՛ պատերազմ: Չկա՛ Նիկոլը, չկա՛ ազգային նվաստացում: Չկա՛ Նիկոլը, չկա՛ 300 000 ադրբեջանցիների վերադարձը:

Բոլոր այս խնդիրները լուծվելիք խնդիրներ են: Ես գիտեմ՝ ոնց է դա կարելի անել, և մենք դա անելու ենք: Մենք ունենք հարուստ փորձ՝ էֆեկտիվ կառավարման և զարգացման համար»,- այս մասին «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքին ասց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...