Այսօր կրկին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այն 1,5 ժամից ավելի է տևել։ Վերջին անգամ Պուտինն ու Թրամփը հեռախոսով զրուցել էին փետրվարի 12-ին։
Կրեմլից մանրամասներ են հայտնել այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ։
Նշվում է, որ ակեղծ ու մանրամասն քննարկում է ծավալվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ, Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին երախտագիտուոթյուն է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղվծ ջանքերի համար։
«Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել ամերիկացի գործընկերների հետ մշակել հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները, որոնք պետք է լինեն համապարփակ, կայուն և երկարաժամկետ»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։