ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցն ավարտվել է՝ դառնալով պատմության մեջ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը։ Այն տևել է ավելի քան 2 ժամ։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։
Լրատվականը նշում է, որ պատմության մեջ նախորդ ռեկորդը՝ 1,5 ժամ, սահմանվել էր փետրվարի 12-ին։
Իսկ ահա Պուտինի և Բայդենի ամենաերկար հեռախոսազրույցը տևել է 50 րոպե, այն տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։ Օբամայի հետ Պուտինի զրույցը տևել է 20 րոպե՝ 2012 թվականի մարտի 12-ին։