Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանք պահանջում են վերականգնել թիվ 25 և 59 երթուղիները, որոնք բնակավայրերը կապում են Երևանին:
Ակցիայի մասնակիցները երթով շարժվում են Երևան, հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։
Նախօրեին պռոշյանցիները հանդիպել էին ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ, բնակիչների պահանջը, սակայն, լսելի չէր դարձել։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները ժամեր շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։