«Պրախադնոյ դվոր» է Ազգային Ժողովի սերվերը․ Գեղամ Մանուկյան 

1 Հոկտեմբերի, 2025

Հակառակ իշխանության բոլոր քարոզներին, թե խաղաղության աղավնին եկել, չոքել է մեր գլխին, բայց երկու կողմից էլ շարունակում են թշնամական կեցվածքները, գրոհները, հարձակումները, խոսքերը, սպառնալիքները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, «Կիբերանվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«ԱԺ-ում սերվերը ամենապաշտպանված բանն է, չէ՞, բայց մի պատմություն ձեզ պատմեմ, որ դուք իմանաք ձեր գլխի, մեր գլխի գալիքը։ Հանգուցյալ Մհեր Սահակյանի միջադեպը հիշում եք։ Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպից երեք ժամ հետո Հայաստանի ամենապաշտպանված սերվերներից մեկից՝ ԱԺ սերվերից հաքերական հարձակում կասեք, թե գողություն, բայց այդ տեսանյութը հայտնվում է մի հատ կայքում։ Դա  նշանակում է, որ «պրախադնոյ դվոր» է էդ սերվերը, նշանակում է ցանկացած մեկը կարա մտնի սերվերը։

Կյանքս գնաց,  ԱԱԾ, ՊՊԾ, Քաղավիացիայի վարչություն, Ազգային ժողովի աշխատակազմ, մնաց բախտ բացողին դիմեմ, ասեմ՝ լավ, ո՞նց են այդ տեսանյութերը հայտնվում։ Քար լռություն է։

Այդ բոլորը հայտնվում է  Media News կայքում, որը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանինն է։

Այստեղ կա մի բան, քաղաքական որոշմամբ, ինչպես կարող է տվյալը հայտնվել X տեղում և քաղաքական որոշմամբ, ինչպես կարող է յոթը կողպեքի տակ այդ տվյալները պաշտպանվել»,– ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...