Պոլիտեխնիկը` աշխարհի լավագույն 1000 համալսարանների ցանկում. Գոռ Վարդանյան

26 Դեկտեմբերի, 2025

Պոլիտեխնիկը ազգային մակարդակում ճանաչվել է 1-ինը, աշխարհի մակարդակում ընգրկվել է լավագույն 1000 համալսարանների ցանկում, զբաղեցնելով 703-րդ, իսկ Եվրոպայի տարածքում 175-րդ տեղը:
Այս մասին գրում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը:
«Ուրախությամբ հայտնում եմ, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը երրորդ տարին մասնակցելով 2025թ-ի UI GreenMetric World University Rankings-ի կողմից իրականացված վարկանիշավորմանը 105 երկրներից 1745 համալսարանների ցանկում նախորդ տարվա նկատմամբ բարելավելով իր տեղը 200-ով զբաղեցրել է 703-րդ հորիզոնականը, իսկ Եվրոպայի տարածքում 175-րդը, այն դեպքում որ նախորդ տարվա նկատմամբ վարկանիշավորվող համալսարանների ցանկը ավելացել է 277-ով:
Պոլիտեխնիկը Հայաստանից վարկանիշային աղյուսակում հայտնված համալսարանների ցանկում 1-ինն է։
Վարկանշավորման առանձին կշիռներով ազգային մակարդակում մենք բացարձակ առաջատար ենք բոլոր 6 դասակարգման կատեգորիաներում՝
  • Ենթակառուցվածքներ և պայմաններ
  • Ջուր
  • Էներգիա և կլիմայի փոփոխություն
  • Թափոններ
  • Տրանսպորտ
  • Կրթություն և հետազոտություն
Այս արդյունքը վկայում է, որ կայուն զարգացումը (Sustainable development) շարունակում է մնալ մեր համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից և մեր կողմից իրականացվում են բոլոր անհրաժշետ քայլերը նպաստելու կանաչ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալների մեծացմանը, թափոնների վերամշակման, ջրերի ու էներգիայի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ հետազոտական ծրագրերի ընդլայմանը»։

Նմանատիպ նյութեր

Տիգրանաշենն է այսօր մեր անկախության մարտահրավերը․ Նարեկ Կարապետյան

  «Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին մեր երկար տարիներ, երկար դարեր սպասված Անկախության օրվա առթիվ։ Մեր երկիրն արդեն հասուն, հասունացող համակարգ է։ Այսօր եկել ենք այստեղ, որովհետև հենց Տիգրանաշենն է այսօր մեր անկախության...

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

ՌԴ նախագահը շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձ է հղել   Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ. «Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- նշված է ուղերձի...

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելել է Այգեզարդի կառուցվող Սուրբ Վարդան եկեղեցական համալիր, որտեղ հանդիպել է համայնքի պատանիների և «Կորիզ» մանկապատանեկան համույթի անդամների հետ։ Դիմելով պատանիներին՝ Սրբազան Հայրը շեշտել է, որ...

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի ուղերձը․ «Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձն է։ Եվ դիմավորում ենք այն՝ կանգնած մեր անկախության դեմ օրեցօր սաստկացող մարտահրավերների, ներքին և արտաքին սպառնալիքների դեմ։ Երբ պետությունը...

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ «Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում»,- ասված է...