ՊՆ-ն հաստատում է հանցանքը՝ զորքերը հետ են քաշել հուշագրով, դատախազությունն էլ խոստովանում է իր հանցանքը՝ քրեական վարույթ չի նախաձեռնվել

Մրտ 22, 2025

 «Փաստինֆո»-ն գրում է.

«2020թ․ դեկտեմբեր ամսին հուշագրի հիման վրա հայկական զորքերի հետքաշման և փաստացի առանց հանրաքվեի՝ ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող մի շարք բարձունքներ, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը, Շուռնուխ և Որոտան գյուղերի մի հատվածը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո հանձնելու գործողությունները իրավապահ մարմինները շարունակում են պարտակել՝ այդպիսով վտանգելով երկրի սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, որից ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն 2024 թ. օգոստոսի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել էինք տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ ։

2025թ. հունվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում «Փաստինֆո»-ն կրկին բարձրացրել էր նույն հարցը՝ Սուրեն Պապիկյանին խնդրելով մեկնաբանել, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից եւ որ թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։

Պապիկյանի արձագանքն առավել քան տարօրինակ էր. «Ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ փաստաթութը չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, բայց միևնույն ժամանակ, դուք խոսում եք մի փաստաթղթի մասին, որը հրապարակված է։ Այսինքն, այն փաստաթուղթը, որին հղում եք կատարում հրապարակված է, ու ես նոր բան այստեղ չունեմ ավելացնելու»։

Այն, որ Ս. Պապիկյանն ասուլիսի ընթացքում ստել էր, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու, քանզի այդ հուշագիրը պաշտոնապես երբեք չի հրապարակվել։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով Պապիկյանի հայտարարությունը, ասուլիսից հետո «Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե երբ ու որտեղ է այն հրապարակվել ու տրամադրել արդեն «հրապարակված» հուշագրի օրինակը։ Կառույցից ստացված գրավոր պատասխանում ՊՆ-ն ընդունել էր, որ Պապիկյանը սխալ տեղեկություն է փոխանցել։

«Փաստաթուղթը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա բովանդակությունը հրապարակվել է 2021թ․ փետրվարին, ինչպես նաև դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մի շարք լրատվամիջոցներում և հասարակական-քաղաքական գործիչների սոցցանցերի անձնական էջերում»,- նշվում էր ՊՆ-ի պաշտոնական պատասխանում։

ՀՀ ՊՆ-ի կողմից փաստացի հաստատում ստանալուց հետո, որ առանց որեւէ սահմանադրականության ստուգում անցնելու հուշագրի վրա հիմնվելով են ՀՀ զորքերը հետքաշվել, ինչը ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտում է՝ «Փաստինֆո»-ն ևս մեկ գրավոր հարցում է ուղարկել, այս անգամ՝ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք քննության առարկա դարձվել է՝ առանց հանրաքվեի և հուշագրի՝ վավերացման գործընթացվի ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերոնշյալ դեպքը։ Դատախազությանը խնդրել էինք հայտնել, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է և ինչ հատկանիշներով, արդյո՞ք վարույթի շրջանակներում հարցաքննվել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ինչ կարգավիճակով, քրեական գործով արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվող անձինք կան, թե ոչ։ Դատախազությունից հարցմանը պատասխանելու համար մեկ ամիս ժամանակ են պահանջել, ու այդ ընթացքում ուսումնասիրել ու պարզել, որ ոչ մի քրեական վարույթ առկա չէ։

«Ձեր կողմից նշվածի վերաբերյալ ՀՀ դատախազությունում վարույթի առկայության մասին տեղեկատվություն առկա չէ»,- հայտնել են դատախազությունից։

Սա վկայում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր արարքի պարտակում, ինչի մեջ թաթախված է դատախազությունը ու ստանձնել է դրա հովանավորի դերը»։

Գազայում 40 օրով հրադադար հաստատելու համար Իսրայելը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի

Գազայում 40 օրով հրադադար հաստատելու համար Իսրայելը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի

Գազայի հատվածում 40 օրով հրադադար հաստատելու համար իսրայելական կողմը պահանջում է ազատ արձակել է 11 պատանդի։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։ Ըստ անվտանգության կառույցներում թերթի աղբյուրի՝ խոսքը իսրայելցի զինծառայող Իդան Ալեքսանդրի մասին է, ով նաև ամերիկյան...

Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ. մեկը մահացել է

Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ. մեկը մահացել է

ՆԳՆ-ից հայտնում են․ «Մարտի 29-ին՝ ժամը 18:50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ տարբեր հիվանդանոցներ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդ, որոնցից մեկը՝ անգիտակից վիճակում: Ժամը 21։18-ին...

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Կրեմլ

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Կրեմլ

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ամերիկյան կողմի հետ շարունակում ենք աշխատանք տանել՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունները վերականգնելու...

Վեհափառը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերի առնչությամբ

Վեհափառը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերի առնչությամբ

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի...

ՊՆ-ն հերթական հերքումն է տարածել

ՊՆ-ն հերթական հերքումն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Հիշեցնենք, որ...

Գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար. Տաթևիկ Հայրապետյան

Գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ «AZ TV»-ի կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաղորդման ժամանակ...

Ադրբեջանում Գերմասնիայի դեսպանին խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից Արցախի դրոշի հրապարակման համար

Ադրբեջանում Գերմասնիայի դեսպանին խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից Արցախի դրոշի հրապարակման համար

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։...

term_id; } $args = [ 'tag__in' => $tag_ids, 'post__not_in' => [get_the_ID()], 'posts_per_page' => 4, // Change the number of related posts 'orderby' => 'rand' // Show random related posts ]; $related_posts = new WP_Query($args); if ($related_posts->have_posts()) { echo '

Related Posts

'; wp_reset_postdata(); } } ?>