Փաստերն ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն այլ բան են ասում․ «Ժողովուրդ»

Մրտ 22, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից՝ նախորդ կիրակի օրվանից սկսած, կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։

Թեև հայկական կողմն ասում է, որ կրակոցներ չկան, ադրբեջանական մամուլը պայթեցնում է փոխադարձ կրակոցների մասին տեղեկությունները։

Երեկ՝ առավոտյան, հայկական կողմում լսված ադրբեջանական կրակոցների մասին հայտնել էր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։

«Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խոր քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու», – հարցեր էր հնչեցրել Առաքելյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում էլ լեզվական մանևրով հասկացրեց՝ «կրակոցները գետնի վրա չեն եղել»։

Տեղեկացնենք, որ օրերս Ադրբեջանում նշվում է Նովրուզին նախորդող վերջին երեքշաբթի օրը՝ «Տորպագ Չերշենբեսին» («Երկրային երեքշաբթի»), Ադրբեջանում այն նշվում է հատուկ հանդիսավորությամբ։ Հենց այս տոնի առիթով է, որ Ադրբեջանական կողմն ակտիվացել է և օդ կրակել։ Ի դեպ, այս «ավանդույթով» միշտ են կրակոցներ հնչել:

ՊՆ-ն այդ կրակոցներն արձանագրել է և հերքումները բառախաղի միջոցով է արել։

Նկատենք, որ հերքումներին զուգահեռ թիրախավորվեց Մեսրոպ Առաքելյանը, և որպեսզի հասարակության աչքին սուտասան չերևա, հրապարակեց տեսանյութ, որտեղ կինը Սոթքից պատմում է տեսածն ու լսածը՝ այդտեղ եղել են կրակոցներ երեկոյան և առավոտյան։

Այսպիսով, փաստացի կրակոցներ եղել են, իսկ երեկ Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման»։

Փաստն այն է, որ ՊՆ-ի ռեկորդային հերքումները փորձում են հասարակության աչքերում մեղմացնել Խաղաղության պայմանագրի գաղափարը և համոզել, որ խաղաղություն կա, սակայն փաստերն ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն այլ բան են ասում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների...

Մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները․ ահազանգ

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահազանգ Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է։ Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց»։ ՀՀ...

Ձեր լռությամբ ու անգործությամբ պարզապես լեգիտիմացնում եք այս ծառասպանդը․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է Մելիք-Ադամյան փողոցի ծառերի սպանդի վերաբերյալ այսօրվա հանրային դժգոհությունը։ Որտե՞ղ էիք անցած տարի, երբ բարձրաձայնեցի, որ այդ ծառերը պլանավորել են կտրել։ Այդ ժամանակ նույն...

2018-ին քարը գցեցին ծովը, մինչև հիմա չենք կարողանում այն հանել, խորտակվող Հայաստանը ճահճից դուրս բերել. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը համացանցում հրապարակել է կառավարական ամառանոցում իր ձվածեղ սարքելու, իր ու ընկերախմբի հեծանվային զբոսանքի տեսանյութերը, սոցիալական ցանցերում պարբերաբար երկար դասախոսություններ է անում տեսական տարբեր...

Եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նա այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողներին, հաղորդում է CNN-ը։ ԱՄՆ...

Առաջարկում եմ Մոսկվայում առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել Արցախի նոր ներկայացուցչություն. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր։ Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ։ Վստահ եմ, որ մոսկվայաբնակ մեր...

Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ երեկ Մյանմայում 7,7 և 6,4 մագնիտուդ...

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի

Մյանմայում երեկ տեղի ունեցած 7,3 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնել 1002-ի։ «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստաընկերության հաղորդած տվյալները, հայտնում է, որ 2376 մարդ ստացել է...