Փորձառու քննիչներն ազատման դիմումներ են ներկայացնում. Մհեր Կարագոզյան

29 Հուլիսի, 2025

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է կատարվում հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում․ լռությունն այլևս անհնար է։

Վերջին շաբաթներին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից տեղի է ունենում անհասկանալի, բայց հստակ օրինաչափություն ունեցող գործընթաց՝ փորձառու քննիչները մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են ներկայացնում և լքում համակարգը։
Սա պարզապես կադրային շարժ չէ։ Սա իրավապահ համակարգում հասունացող խորքային ճգնաժամի ամենախոսուն վկայությունն է։
Խոսքը տարիներ շարունակ աշխատած, բարդ քրեական գործեր քննած, կիբեռհանցագործությունների դեմ պայքար մղած քննիչների մասին է՝ մասնագետներ, որոնք ոչ միայն գիտելիք ու փորձ են կուտակել, այլ նաև հավատք՝ արդարության նկատմամբ։
 Ինչո՞ւ են նրանք հեռանում։
 Ինչո՞վ է պայմանավորված այս հեռացումների ալիքը։
 Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի ձևավորման համար։
Այս լռությունը անթույլատրելի է։
Հասարակությունն ունի լիարժեք իրավունք իմանալու՝
▫️արդյո՞ք համակարգում ներքին ճնշումներ կամ միջամտություններ են,
▫️արդյո՞ք կորցվել է պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետների համար աշխատելու միջավայրը։
 Պահանջում ենք ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի բաց, հստակ և հանրային բացատրությունները։
Սա ոչ թե ներքին խնդիր է, այլ հանրային պատասխանատվության և վստահության հարց։
Երբ լքում են ամենանվիրված և պրոֆեսիոնալ քննիչները, դա ազդում է ոչ միայն գործերի վրա, այլ ողջ արդարադատության համակարգի վրա։
Հանրային լռությունն այս իրավիճակում վտանգավոր է։ Պահանջում ենք թափանցիկություն, պարզաբանում և պատասխանատվություն»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...