Փաշինյանն ավելին գիտի դիմակավորված անձանց տեսանյութի մասին, քան Քննչական կոմիտե՞ն

22 Մայիսի, 2026

Իրավապահներն առայժմ չեն հստակեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ  դիմակավոված անձանց առեղծվածային տեսանյութի գործով հետախուզվողներ կան, թե ոչ, թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբրև հայտնի է անձանց շրջանակը, նրանք 2024թ․-ից Հայաստանում չեն գտնվում։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Ստացվում է Նիկոլ Փաշինյանին զեկուցում են,այսպես կոչված, անկաք քննչական մարմնի վարույթում կատարվող քննության արդյունքները, եթե չասենք, որ նրա ուղղորդմամբ է տեղի ունենում քննությունը։

Նշենք, որ տեսանյութի գոյության մասին շատերը իմացել են Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից,որի միջոցով արցախցիների նկատմամբ ատելություն գեներացվեց։ Այնուհետեւ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ իրականացվում է նախաքննություն։
Համացանցում մայիսի 18-ին տարածված տեսանյութում մի խումբ դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ ու հայհոյանքներ էին հնչեցրել վարչապետի հասցեին։ 

այսօր տեղի ունեցած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձանց ինքնությունները, ըստ օպերատիվ տվյալների, մոտավորապես պարզված են. նրանք 2024 թվականից Հայաստանում չեն գտնվում։

«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, բայց ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք Հայաստանում չեն։ Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես, հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,-ասել է Փաշինյանը։

Թե ինչու է օպերատիվ տվյալները հանրայնացվում կամ առհասարակ ինչպես է ստացվել, որ 2024 թվականից Հայաստանից դուրս գտնվող անձինք որոշել են հիմա նման տեսանյութ տարածել՝ առեղծված է, բայց առավել ուշագրավ է, որ մինչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է օպերատիվ տվյալներ՝ ՔԿ-ից զերծ են մնում մեկնաբանությունից։ «Փաստինֆո»-ի բանավոր հարցին ՔԿ-ից չպատասխանեցին, գրավոր հարցում պահանջեցին, դատախազությունից դեռևս արձագանք չկա։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...