Փաշինյանն անհետաքրքիր է դարձել արդեն նաև Էրդողանի համար․ «Կարճ ասած»

Ապր 14, 2025

Շնորհակալ եմ այն ակտիվության համար, որ սոցցանցերում ցուցաբերում եք «Կարճ ասած» հաղորդումը տարածելու, հավանելու, մեկնաբանություններ թողնելու ուղղությամբ և խնդրում նույն ակտիվությամբ շարունակել՝ առավել լայն լսարանի ներառելու համար։

Այսօր անդրադառնալու եմ շատ վտանգավոր մի գործընթացի։ Ֆիլմում մի դրվագ կա, երբ երեխան, որը հազիվ քայլում է, հոր արկղի մեջ գտնում է նռնակ։ 4 րոպե զբաղվում է այդ նռնակով, էդ 4 րոպեն հեռուստադիողին մի ժամ է թվում, տեսարանը ավելի շատ զայրացնող է. մի երկու անգամ քիչ է մնում, որ օղակը քաշի։ Այդ երեխան այսօրվա Հայաստանի կառավարությունն է, այդ ռումբը հայ-թուրքական հարաբերություններն են ու մենք՝ հանդիսատեսը, նայում ենք, որ ոչինչ չհասկացող այդ երեխաները հանկարծ չքաշեն կոլցոն։

Ձեզանից քա՞նիսն են մաշկի վրա զգում հայ-թուրքական սահմանի փակ լինելը։ Ձեզանից քա՞նիսն է Հայաստանի պայծառ ապագան կապում հայ-թուրքական սահմանի բացման հետ։ Այո, շատ կարևոր է ցանկացած սահմանի բացում բայց արդյո՞ք այդ սահմանի բացմանը դուք կողմ եք ամեն գնով։ Ժողովուրդը դրան պատրաստ չէ ու չի լինելու, իսկ իշխանությունը ցանկացած գին պատրաստ է Հայաստանից վճարել՝ ոտատակ տալով արժեքներ, սկզբունքներ, պատմություն, հիշողություն, ապագա ու, ամենայն հավանականությամբ, դիմացը ոչինչ չստանալով։

Ապրիլի 11-12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի էր ունենում դիվանագիտական ֆորում, որին մասնակցում էր պատվիրակություն նաև Հայաստանից՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

Նախ հայտարարվեց, որ հանդիպել են բանագնացները՝ Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը: Ռուբինյանը գրում է՝ դրական հանդիպում է եղել։ Քըլըչն ասում է՝ որևէ նոր բան, դրական բան չեմ կարող ասել, առաջընթաց չկա։ Բա լավ հանդիպումը ո՞րն է։ Թուրքական կողմն ասում է՝ ո՛չ բանակցություն կա, ո՛չ կարգավորման գործընթաց։ Ուղղակի Ռուբինյանի հետ քիմիա ունենք, իրար հասկանում ենք։ Ավելի քան երեք տարի առաջ՝ 2022թ․ հայ ու թուրք բանագնացները առաջին անգամ հանդիպեցին ու բացի քիմիան արձանագրելուց, պայմանավորվեցին ամենասեղմ ժամկետներում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Երեք տարի էդ ամենասեղմ ժամկետը չի ավարտվել։ Դեռ 2022 թվականին թուրքական Hurriyetը գրել էր, որ մենակ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մի 500 անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Հիմա պատերացնում ե՞ք բանագնացները, նախարարները, փոխնախարարները, վարչապետ-նախագահը քանի հազար անգամ են շփում ունեցել։ Զրո արդյունք։ Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կարճ հաղորդագրություն է՝ քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Դա ի՞նչ է նշանակում։

Արարատ Միրզոյանն ասում է՝ ունենք համաձայնութուններ, որ կատարվել են, դիտարկել ենք Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման, այլ ենթակառուցվածքների վիճակի և գնահատման առումով, որոշում ունենք Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում։ «Ուսումնասիրել ենք», «քննարկել ենք», «որոշել ենք»-ը որ դնես մի կողմ, արդյունք չկա։ Այո, դուք ինչ ասես որ չեք արել․ 2,5 մլն դոլար ծախսելով նորոգել եք Մարգարայի անցակետը, 2023-ից պատրաստ է։ Ու ընդամենը դարձել է Նիկոլի, Եմ դեսպանի համար էքսկուրսիայի վայր: Մի անգամ սահմանը բացել են օգնություն եք տարել երկրաշարժից իրենց տուժածներին, մի անգամ բացել են, օգնություն եք տարել Սիրիա, Միրզոյանը, ըստ երևույթին՝ Թուրքիայի պահանջով հայտարարել է, թե՝ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի վստահություն, կքննարկեն ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանից հեռացնելու հարցը։ Ըստ երևույթին, էլի թուրքական կողմի պահանջով Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը։ Հայաստանը Թուրքիային արտահանձնել է երկու անձի, Փաշինյանը ցնցվել է Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Նիկոլը մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։ Բելգիայում Հայաստանի դեսպանը մասնակցել է Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ Ադրբեջանի դեսպանը սպառնալիքներ էր հնչեցրել։ Նյու-Յորքում Փաշինյանը գնացել է թուրքական տուն ու նկարվել էրդողանի գիրքը կրծքին սեղմած և այլն և այլն ինչ ասես արել եք, իրե՞նք ինչ են արել, թելադրել են նախապայմաններ, դրանք էլ եք կատարել ու անգամ դրանից հետո հարաբերություն չեն հաստատել։

Թուրքական նախապայմաններից էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը։ Նախապայմանը կատարվա՞ծ է։ Այո, կատարված է։ Թուրքական նախապայման էր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում։ Կատարվե՞լ է, կատարվել է, Փաշինյանը մեր հաշվին թուրք լրագրողներն հրավիրել էր, ասում էր՝ Արևմտյան Հայաստանը Արմավիրի և Շիրակի մարզերն են։ Պահանջել են Արարատ լեռան մասին մոռանա՞նք, Նիկոլը արդեն երկու տարի Արագած արշավն է անում։ Պահանջում են Սփյուռքի դերի նվազեցո՞ւմ՝ այդ արդյունքը կա։ Պահանջում են Արցախի ինքնորոշումից հրաժարում՝ այդ նախապայմանն էլ է կատարվել։ Սաղ կատարվել է։ Հիմա ավելացել է Զանգեզուրի միջանցքը։

Ուշադրություն դարձրեք՝ Թուրքիան քանի անգամ սկսել է, բայց ոչ մի անգամ չի շարունակել բանակցությունները, նախապայմաններ է դրել, չեն ընդունել, դադարեցրել է բանակցությունները։ Նրան չի հետաքրքրել հարաբերությունների կարգավորումը, հետաքրքրել է իր նախապայմանները։ 2009-ի ֆուտբոլային դիվանագիտությունը նույն դրա մասին չէ՞ր։ Բայց հիմա էլ սաղ նախապայմանները կատարվել են, հիմա՞ ինչի չի կառուցում այդ հարաբերությունները։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասում է՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է երբեք, քանի որ Ադրբեջանի հետ չի ստորագրվելու։ Ասում էին պատաճառը Արցախի չլուծված լինելն է, դե բա հիմա ի՞նչն է։ Ադրբեջանի պարագայում էլ նույնն է, բազմաթիվ նախապայմաններ կան՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում, Արցախի հանձնումից սկսած, կատարել եք, էլ հետաքրքիր չեք իրենց համար։ Այդ երկու պետությունների պահանջները կատարելուց հետո դարձել եք անհետաքրքիր իրենց համար, էլ ձեզ հետ որևէ բան ստորագրելու իմաստը չեն տեսնում։

Թուրքիան ի միջի այլոց է այս հարաբերությունների կարգավորման անդրադառնում, դուք սարքել եք կյանքի ու մահու հարց, ամենուր խոսում եք, ամեն օր խոսում եք ու ոչ մի արդյունք չկա։ Էնքան անհետաքրքիր եք, որ Հայաստանի վարչապետ աշխատողը որպեսզի մի քիչ հետաքրքրություն առաջացնի, մեր հարկատուների հաշվին թուրք լրագրողների է բերում մեր երկիր, հետ են գնում Հայաստանը ներկայացնում թուրքական։ Արտգործնախարարի տեղակալ աշխատողը գնում է  Բահրեյն ասում է՝ Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև: Լուրջ ե՞ս ասում, հույսդ թուրքերն ե՞ն, Թուրքիան իսկի ինքը ԵՄ հետ խնդիր ունի, հարյուր տարի է՝ դիմել է ու չեն արձագանքում։

Հայ-թուրքական գործընթացքը հա՛մ թաքուն է, հա՛մ ոչ պատվաբեր, չենք հասկանում ինչ են քննարկում։ Ասում են՝ հանդիպեցինք, կարևոր բան ենք քննարկել, լավ են տրամադրված, կիրթ են ու կառուցողական, իսկ թե «կիրթ ու կառուցողականները» ինչ են մեր գլխին բերում, հիշում ենք։ Ռուբինյանը հանդիպում է Քըլըչին, ասում է՝ համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցները։ Հլը բացատրեք տեսնենք էլի, վստահության ամրապնդումն ինչ է նշանակում, բա ձեր քիմիան ինչ եղավ․ գուցե ասել են որպեսզի ամրապնդվի վստահություն, եկեք ուրացեք Ցեղասպանությունը։ Ամրապնդել եք, Նիկոլն ասում էր՝ դեռ պետք է պարզենք ինչ է տեղի ունեցել։ Ժողովուրդ ջան, վերին աստիճանի անպատիվ գործընթաց է, դիվանագիտական մուրացկանություն։ Էրդողանն ասում է, որ մտել են Ղարաբաղ, իրենք են ղեկավարել պատերազմը, Նիկոլն ասում է՝ մոռանանք ու անցնենք հարաբերությւոնների կառուցմանը։ Հետաքրքիր է, որ երբ Լուկաշենկոն է ասում, որ աջակցել է Ադրբեջանին, նրա հետ հարաբերությունները սառեցնում են։ Անտրամաբանական տրամաբանություն։

Կարճ ասած՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու ու դժվար էլ կարգավորվեն, բայց գործընթացը շատ վտանգավոր է ու նվաստացուցիչ։ Այն, որ նույն օրը երկու միջոցառում կար, ՌԴ-ում ու Թուրքիայում, ու Հայաստանի արտգործնախարարը նախընտրեց Թուրքիան, ևս մեկ ապացույց է, որ սրանք Հայաստանում ռուսական ազդեցությունը փոխում են թուրքականով, ինքնիշխանության մասին մոռացեք։ Թե ինչ կարելի է սպասել թուրական ազդեցության մեծացումից, դատողություն անելու փոխարեն կարելի է հիշել մեր պատմությունը նախկինում և Սիրիայի պատմությունը՝ հիմա։

Հայաստանի իշխանությունը թրքամետ է։ Սրանք Թուրքիային էլ, Ադրբեջանին էլ իրենց ինքնամոռաց տրվելը բացատրում են լավ ապրելու հեռանկարով։ Ինչքան լավ ապրեցիք Արցախը հանձնելուց, էնքան էլ լավ կապրեք Թուրքիայի հետ բարեկամությունից։ ՔՊ-ական պատգամավորը ասում է՝ Եթե սատանայի հետ համագործակցությունը բխում է ՀՀ շահերից, պետք է քննարկենք այդ համագործակցության հնարավորությունը։ Այո, ստանայի հետ գուցե կարող է, բայց թուրքերի հետ՝ ոչ։ 

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի. Արշակ սրբազան

Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի. Արշակ սրբազան

Հատված Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզից: Առանց Հարության՝ երկրավոր կյանքըդատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող...

Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Հատված Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզից: Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազարտարիներ հետո․ -տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ...

Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի երիտասարդ

Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի երիտասարդ

«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Նրա խոսքով, իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80,...

Եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց

Եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց

Հայաստանյան եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց։ Այս երեկո հավատավոր քրիստոնյաները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց տվեց ճանապարհը դեպի...

Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար. Արշակ սրբազան

Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, ԵկեղեցինՀայաստանյայց բոցավառվող ճրագներովդիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս ՔրիստոսիՍուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա հեռավորությունից ՏիրոջՀրաշափառ Սուրբ...